Վանաձորի թիվ 20 դպրոցում դասադուլ է. մարզպետը քիչ ձայն հավաքած իր ծանոթին է տնօրեն նշանակել (լուսանկարներ)

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել՝ կապված տնօրենի նշանակման հետ: Որոշ ժամանակ առաջ հայտարարված մրցույթին մեծ թվով մասնակիցներ են գրանցվել, որոնցից եւ ոչ մեկը չի կարողացել հավաքել պահանջվող 5 միավորը: Նրանցից միայն երկուսն են անցել 2-րդ փուլ՝ Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը: Վերջինս, որ դպրոցի երկար տարիների փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր: Քանի որ ոչ ոք չի հաղթահարել շեմը, գործերն ուղարկվել են փոխվարչապետին, նա էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին: Դասադուլ անող երեխաներն ու նրանց ծնողներից շատերը նշեցին, որ նշանակված տնօրենը Լոռու մարզպետի դասընկերուհին է, որը թեպետ ավելի քիչ միավոր է ստացել, սակայն նշանակվել է տնօրեն անձամբ մարզպետի միջնորդությամբ: Դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ իրավապահները: Մինչ դասասենյակում վարչության աշխատակիցները մարզպետարանի պաշտոնայների հետ առանց լրագրողների քննարկում էին իրավիճակը, դպրոցի բակում աշակերտները վանկարկում էին Մարիետա Հարությունյանի անունը: Տեղում էին նաեւ ոստիկանները: Երկար քննարկումներից հետո մի պահ դուրս եկավ Մարիետա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց չաղմկել:

Փոխտնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կեղծիքով է արվել, մարզպետի միանձնյա որոշումն է, նա էլ իր-ծանոթ բարեկամներին է միայն տեղավորում. «Ներսում իրենք պաշտպանեցին իրենց շահերը, իբր իրենք ճիշտ են, մենք՝ սխալ, իբր մենք ենք երեխաներին ուղղորդել, բայց ուղղորդել են հենց իրենք իրենց որոշմամբ, ամսի 20-ից սպասում էինք, որ արդարությունը կհաղթի, ես հավաքել էի 4, մյուս հավակնորդը՝ 3, երեխաներն ու ծնողները ուզում են ինձ տեսնել տնօրենի պաշտոնում, բայց հարգարժան մարզպետը, ինչպես նկատեցիք, արդարությունը դրել է մի կողմ, մենք փաստորեն անիմաստ ենք հեղափոխություն արել, նույն հանրապետականի վիճակն ա, իրենց ծանոթ-բարեկամներին են նշանակում ու դպրոցն է տուժվում, ներսում ինձ ահաբեկում են ոստիկանություն տանելով, ես կարծում եմ ու փաստն եմ արձանագրում, որ 4-ը 3-ց փոքր չէ, դպրոցի կոլեկտիվը ինձ 4 ձայն է տվել, բայց իրենք բերել են իրենց թիմից 3 ձայն հավաքածին նշանակել տնօրեն, մենք արդարություն ենք պահանջում»:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ օրինական է, իսկ աշակերտների բողոքի ցույցը՝ կազմակերպված: Ոլորտի պատասխանատուն ասաց նաեւ, որ փոխվարչապետը ուղարկել է Մարգարյան Կարինեի թեկնածությունը, ում հետ էլ մարզպետը աշխատանքային պայմանագիր է կնքել: Վարչության պետի խոսքով՝ կոլեկտիվը որեւէ դժգոհություն չունի:

Տպել
3108 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)