Անդրանիկ Քոչարյանը դեռեւս հարցաքննության չի հրավիրվել Ռ․ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի առնչությամբ

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը։ Այս ընթացքում ԱԺ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, որն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի պետական կառավարման ապարատում, այդ նամակի հրապարակումից հետո դեռեւս հարցաքննության չի հրավիրվել։

Սակայն, ինչպես մեր զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը, ինքն ԱԱԾ տնօրենին ասել է, որ եթե վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, կամ որեւէ այլ գործ, որտեղ ինքը կամ մեկ ուրիշը կարող են ասելիք ունենալ, առանց նույնիսկ հատուկ հրավերի կգնան խոսելու։

«Իհարկե, ես նույնպես համարվում եմ շատ տեղեկացված մարդկանցից մեկը, եւ կարծում եմ՝ Հայաստանում շատերը կան, որոնք շատ արժեքավոր տեղեկատվություն ունեն։ Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կասեցվեց, եւ կասեցվեց ամեն ինչ, տեսանք՝ ինչպիսի խայտառակ դատավարություն եղավ, եւ ինչպիսի ուժեր խանգարեցին դատավարության ընթացքում։ Այսինքն՝ կար մի ձեռք, որը խանգարում էր այդ ամենին։ Եւ Շիրխանյանի նամակից հետո շատերը, փոխանակ ասեն, որ պետք է այդ նամակում արծարածված նյութն ուսումնասիրվի, ասում են՝ բայց Շիրխանյանը շատ վատ մարդ է եղել։ Հասկացանք, ասենք՝ վատ մարդ է, 27-ը չբացահայտե՞նք»,-մեր զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաեւ այն քննադատություններին, թե Մեղրին հանձնելու՝ Ռոբերտ Քոչարյանի մտադրության մասին նոր են սկսում խոսել․

«Ասում են՝ էդ ո՞նց եղավ, որ Մեղրիի մասին նոր սկսեցիք խոսել։ Ո՛չ, նոր չսկսեցինք խոսել, պարզապես էն ժամանակ Ռ․ Քոչարյանն իշխանության էր, եւ ինքն այդպիսի քայլերը կանխում էր, չէր թողնում, որ զարգանան։ Շատ հանգամանքներ կան, սկսած Նաիրի Հունանյանի եւ Քոչարյանի՝ դռան հետեւում համատեղ հանդիպումից, որի արդյունքում չգիտենք՝ ինչ խնդիր է լուծվել»։

Ինչ վերաբերում է Շիրխանյանի նամակի բովանդակությանն ու դրա հասցեատերերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, որ Շիրխանյանի նամակը ոչ թե Ռ․ Քոչարյանին էր ուղղված, այլ ինչ-որ այլ մարդկանց․

«Տպավորություն է, որ այդ նամակն ուղղված էր ինչ-որ անհասկանալի մարդկանց, ասենք՝ Արամ Հարությունյանին կամ Գառնիկ Իսագուլյանին։ Դուք ինչո՞ւ եք պատասխանում Քոչարյան Ռոբերտի փոխարեն։ Նամակն ուղղված է Քոչարյանին, պատասխանում է Արամ Հարությունյանը։ Արամ Հարությունյան, դու ի՞նչ կապ ունես այդ նամակի հետ։ Կամ, մեկ այլ փորձագետ ասում է՝ այդ նամակում կարող է ճիշտ բաներ կան գրված, բայց այդ հարցերի մասին մենք էլ ենք խոսել ժամանակին։ Բա որ խոսել եք, ինչո՞ւ հիմա չեք խոսում։ Չէ՞ որ Մեղրին անձեռնմխելի տարածք է, տարածքների փոխանակման թեմա է եղել, դրանից ավելի մեծ լռություն չի կարող լինել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հիմա, բնականաբար, ակտիվանալու են բոլոր այն դերակատարները, որոնք ինչ-որ տեղ սպասարկել են նաեւ հոկտեմբերի 27-ից հետո եղած խառնաշփոթ վիճակը․

«Որովհետեւ Քոչարյանն ուներ իր թիմը։ Օրինակ, այսօր ես զարմանում եմ, որ Ալիկ Հարությունյանը ինչ-որ լռություն է պահում, նա էլ ամենակարեւոր մարդկանցից մեկն է եղել»։

Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ընդգծեց, որ եթե մենք չհասկանանք՝ անցյալում ինչ է եղել, չենք կարողանա հասկանալ գործողությունների ընթացքը․

«Այս նամակը լյուստրացիայի յուրահատուկ ձեւ է։ Մենք, իհարկե, լյուստրացիայի մասին օրենք չենք ընդունել, բայց ամեն այսպիսի իրավիճակներում հստակ երեւում է՝ ով ինչ հանձնարարություն է ստանում, բայց ոչ ՀՀ անվտանգության համակարգի կողմից»,-եզրափակեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Տպել
1976 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է