«Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը Գագիկ Խաչատրյանից տարածք չի վարձակալել. պարզաբանում

Այսօր մի քանի կայքերում տարածվեցին և որոշ քաղաքական գործիչների կողմից շահարկվեցին լուրեր այն մասին, որ «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ 

Տեղեկացնում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ 

Այս մասին տեղեկացվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում: Նաեւ նշվում է, որ «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․ տարածքի սեփականատեր Դավիթ Թադևոսյանից։ 

Կուսակցությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքի էջում կիսվել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակմամբ այն մասին, որ Երևանի էլիտար շենքերից մեկում հայտնվել է ցուցանակ, համաձայն որի՝ այդտեղ բացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի նոր գրասենյակ:

Համաձայն հրապարակման, վարձակալելը կամ գնելը թանկ հաճույք է, և ըստ լուրերի՝ շենքը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Մարուքյանն այս հրապարակմանը կից գրառում էր թողել, որտեղ նշել էր.

«Արդյո՞ք սա է պատճառը, որ ՊԵԿ նախկին ղեկավար, Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռևս ՀՀ ԱՆ որևէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ…»,- գրել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:

Տպել
2842 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը