Վարչապետն ընդունել է Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն նպատակներից մեկը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակ և օրակարգ ձևավորելն է, որպեսզի հայրենիքն ու Սփյուռքը գործեն միասնական օրակարգով: Անդրադառնալով հայ-ռումինական հարաբերություններին՝ վարչապետը կարևորել է Երևան-Բուխարեստ նոր ավիաչվերթի գործարկումը և հույս հայտնել, որ այն կունենա հաջողություններ:

Վարուժան Ոսկանյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին: Նա վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հաջողությամբ կիրականացնի ստանձնած առաքելությունը: Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատագամավորը նշել է, որ տեղի հայ համայնքը ևս պատրաստ է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը տարբեր ոլորտներում և այդ նպատակով ՀՀ կառավարության հետ ցանկանում են լինել մշտական կապի և քննարկումների մեջ: Վարուժան Ոսկանյանն անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը և վստահություն հայտնել, որ այն կարող է մեծ դեր խաղալ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու ընդլայնման գործում:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, մասնավորապես, գրականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռեւս 967թ. Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին: Ռումինիայում հայկական կյանքը նոր շունչ է առել 1989թ. հեղափոխությունից հետո: 1990թ. վերաբացվել է Ռումանիո Հայոց Միությունը, որի հիմնադիրներից մեկն է և մինչև այսօր նախագահն է հայտնի քաղաքական գործիչ և գրող Վարուժան Ոսկանյանը, 2006-2008թթ. Տարիչեանուի կառավարությունում էկոնոմիկայի և առևտրի, այնուհետև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար: Ներկայումս Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է: Ռումինիայում հայերն ունեն փոքրամասնության կարգավիճակ, ինչի շնորհիվ պետության կողմից ֆինանսավորվում են համայնքային հաստատություններն ու եկեղեցին:

Տպել
1364 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը