Հրանտ Մաթեւոսյանի կնոջ ուղերձը Նիկոլ Փաշինյանին

04/04/2019 schedule18:50

Հրանտ Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձն ամբողջությամբ՝ ստորեւ.

Հարգելի պարոն վարչապետ

Սիրելի Նիկոլ 

Մարտի 31-ին քո քայլարշավի մեկնարկի` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկնարկի մեկ տարին, նաև իմ ութսունմեկ տարին լրացավ:

Փետրվարի 12-ը` Հրանտ Մաթևոսյանի ծննդյան պայծառագույն օրը դու բացեցիր նրա «Ծառերը»-ի առաջին պարբերությունից մի հատված կարդալով: Ահա չափաձող, ահա ուղենիշ: Աշխարհն ասում է` ահա Կանոնը: Կանոնը, երբ այո, սանդղացուցակ ունես, թե գիտնականդ, զորականդ, գրողդ, երաժիշտդ ով է, ու աշխարհից էլ գիտես, թե ով է քեզ համար գրող, գիտնական, երաժիշտ: Եվ ոչ ոք մնացածին չի անտեսում, չի անիրավում: Նրանք էլ իրենց երկրորդ, վեցերորդ, քսաներորդ տեղում են:

Ահա ուրեմն ինչ պիտի այսօր լիներ և քննվեր ասպարեզում` Մշակույթի` այսինքն հասարակության և պետության գիտակցությունը և կամքը և զորությունը ձևավորող ասպարեզում: 

Եվ… ինչ կա և ինչ է քննվում արդ իբր մշակութային ասպարեզում. մի գորշությունն այլ գորշությանն ընդիմախոս` կալել են հրապարակը: Գորշությունն է արշավի ելնում: Եվ հաղթարշավի հավակնություններ ունի: Հաղթեց` գորշությունն է, պարտվեց գորշությունն է: Ասպարեզն իրենն է: Եվ ինքզինը Մշակույթ է հորջորջել: Եվ աչքդ չթարթած` գաղափար ու կարգախոս ու սրբություն ապականելով` իրենով է անելու, շրջի երկրի դեմ, այլև վերստին գլուխը անցնի երկրի: Չկասկածես. Չի հեռացել, այստեղ է, ստվերում է առայժմ, վերախմբավորվում է, ուժ առնում, քեզ է փորձում ու ամեն քո վրիպումից հաղթանակ կերտում իր համար: Այստեղ է, մեր կողքին, մեր միջև: Այստեղ է` բարեկամ, թե թշնամի, կուսակից, թե ընդիմախոս: Այստեղ է` ՆԱ, ԴՈւ, թե ԵՍ կոչվի: 

Կանոնը չկա, չափաձողը չկա: Եվ քանի դեռ չկա` անընդհատ տապալվելու ենք. ահա ինչը պիտի այսօր քննելիս լինեինք քեզ հետ, ինչը պիտի արդեն քանի ամիս սկսած լինեիր ձևավորել դու: Մինչդեռ…

Մինչդեռ անցած այս մեկ տարին` հաղթական տարին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարան»-ի անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ` բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ: 

Կենտրոնի հայեցակարգից հարցնելու փոխարեն, փողոցում անտեր թողած կառույցը հաշվեկշռի չվերցնելու խաղին է եղել, քաղաքաշինական գաղափարը տեսնելու փոխարեն, շենքի երրորդ հարկի բացակա-ներկան է արել երկրիս կառավարությունն այս մի տարում: «Նիկոլը գիտի՞» հարցրել են, «Նիկոլին ասե՞լ եք» հարցրել են միայն պատկան պաշտոնյաներից ամենաանկեղծները: Պաշտոնեական անգործություն: Էսքանը: Մեղադրում եմ: 

2020-ի փետրվարին Հրանտ Մաթևոսյանը կդառնա 85 տարեկան: 

Աշխարհում ու այստեղ Հրանտին ճանաչած երևելիների ամբողջ սերունդ հեռացավ: Վերջիններն են հեռանում: Ասել է` գիտելիք հեռացավ առանց սերունդներին տրվելու: «Բրենդ» չարչրկված եզրը բուն իմաստով ու կշռույթով տես – ահա դա է, այդ մասին է ասածս: 

Ու չեմ խոսելու էլ ոչ մի բառ տգեղ, տգետ, ճապաղ, անմիտ այս ամիսների մասին: Չեմ տալու ոչ մի սնանկ անուն: Չափազանց շատ է ասվել, չափազանց շատ խոսք է շռայլվել, փորձելով հաղթահարել բթամտությունն ու չկամությունը:

Ամոթ է:

Անարդար է:

Հրանտն է ասել. «Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»: Կարծեմ թե այսօր ավելի քան քո մասին է: Ու դու դա գիտես: Ու սա այսօր նաև հրամայական է քեզ համար, երկրի համար: Պարզագույն ինքնապահպանության հրամայական: Առանց նշաձողի, առանց մեկնարկի կետի, առանց Կանոնի տանուլ ենք տալու:

Քայլ արա, ասում եմ, քայլ արա: Խոսիր ինձ հետ:

Միշտ սիրով` Վերժինե Մովսիսյան

04.04.2019

Տպել
8238 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի