Պարոն Օրբելյանը կորցրեց իր տնօրեն կեսին, որին սիրահարված էր, նա չարացած է, վիրավորված, կորցրել է ինքնակառավարումը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Շմավոն Գրիգորյանը հայտարարում է, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որպես երաժիշտ, իր տեղում չէ: 

- Պարոն Գրիգորյան, իսկ, որպես տնօրեն, Օրբելյանն իր տեղո՞ւմ էր:

- Ոչ, նա իր տեղում չէր նաեւ որպես տնօրեն: Վերջին օրվա իր հարցազրույցներից հետո ես մի բանում վերջնականապես համոզվեցի, որ պարոն Օրբելյանն ուղղակի սիրահարված է. Օրբելյանը սիրահարված է Օրբելյաններին. սիրահարված է Օրբելյան տնօրենին, Օրբելյան աշխարհահռչակ դիրիժորին, Օրբելյան գեղարվեստական ղեկավարին, եթե իրեն մի փոքր էլ ժամանակ տրվեր՝ կսիրահարվեր Օրբելյան գլխավոր դիրիժորին եւ նման ձեւով մի քանի այլ հաստիքների: Այսօր պարոն Օրբելյանը կորցրել է իր տնօրեն կեսին, որին սիրահարված էր, որպես կանոն, երբ այնպես են անում, որ մարդ կորցնի իր երկրորդ կեսին՝ նա դառնում է չարացած, վիրավորված եւ դիմում է ծայրահեղ քայլերի, կորցնում ինքնակառավարումը:

- Այսինքն, նա հիմա կորցրե՞լ է ինքնակառավարումը:

- Եթե տեսել եք իր վերջին հարցազրույցները, որտեղ նա ասում է, որ կհավաքվի ու կգնա: Մինչեւ այդ պահը մենք, ինչպես ես, այնպես էլ թատրոնի բոլոր արտիստները համարում էինք, որ Օրբելյանն ինչ-որ բաներ է բերել ու նվիրել թատրոնին: Դաշնամուրներ, ներկայացումներ, ինչ-որ կոստյումներ: Այսօր արտիստները հասկացան, որ նա ոչինչ չի նվիրել, եղել է տնփեսա, որը պատրաստվում է իր օգտագործված օժիտը հետը տանել, թող տանի: Մարդ, որը այդ աստիճանի կախված է իր պաշտոնից ու իրերից.... Օրինակներ բերեմ, չնայած եզրեր չեմ գտնում համեմատելու, բայց ասեմ. Գեղամ Գրիգորյան, Կարեն Դուրգարյան: Գեղամ Գրիգորյանը, երբ դադարեց գեղարվեստական ղեկավար լինելուց, չդադարեց օգտակար լինել իր գիտելիքներով, իր փորձով: Դուրգարյանին էլ հանեցին, տարբեր խորամանկ հնարքներով, նա էլ նույն ձեւով, ինչպես երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը, առ այսօր չի դադարել օգտակար լինել թատրոնին: Օրբելյանն ասում է՝ ես կգնամ, կվերցնեմ ամեն ինչ ու ինձ հետ կտանեմ, չէ՞ որ այն մարդիկ էլ են եղել վիրավորված, բայց չեն վերցրել ոչինչ, ընդհակառակը՝ շարունակել են տալ: Օրբելյանը ապացուցեց, որ սրտացավ մարդ չէ:

- Այսօր ձեր գործընկերներից շատերը մտավախություն ունեն, որ եթե Օրբելյանի փոխարեն մեկ այլ անձ զբաղեցնի Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ապա հնարավոր է խոչընդոտվի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը:

- Այսօր նրանք մտածում են, եթե ոչ Օրբելյանը, ապա ո՞վ, եւ տեղին է իրենց մտավախությունը: Նախորդ իշխանության օրոք արտիստները հասկանում էին, որ միեւնույն է՝ իրենց խոսքը կարեւոր չէ եւ նշանակելու էին նրան, ում իրենք են ուզում: Այսօր թատրոնի պրոֆեսիոնալ կազմը չի հասկացել, թե ինչի համար են հանում Օրբելյանին, ինչով են փոխում:

- Այսինքն, նրանք այս պահին չե՞ն տեսնում Օպերային թատրոնի տնօրենի հարմար թեկնածու:

- Միգուցե երաժշտական ղեկավար կտեսնեն, բայ տնօրեն, մինչեւ չհասկական, թե այս նոր օրենքներով տնօրենի գործառույթները որոնք են՝ չեն հասկանա: Պրոֆեսիոնալ երաժիշտի համար կարեւոր չէ, թե տնօրենի անունն ինչ կլինի, նրանց համար կարեւոր է, որ ստեղծագործական միջավայրը լինի ազատ:

- Օրբելյանի գալուց հետո Օպերային թատրոնը ձեռքբերումներ ունի՞:

- Ձեռքբերումներ ինչն ենք համարում՝ դաշնամուրներ, հյուրախաղեր, ներդրումներ, այդ ամենը լավ է, բայց առաջնային որակ, հետո ներդրումներ: Եթե դու մի պրոդուկտ ես ստեղծում, որը որակապես չի համապատասխանում ակադեմիական թատրոնին, բնականաբար մնացածը երկրորդական է: Նա կարողանում է շատ ճիշտ ներկայացնել այն, ինչը պետք է ի օգուտ իրեն: Օրբելյանը շատ լավ կարողանում է ներկայացնել ինքն իրեն, բայց ոչ թատրոնը: Ինքնասիրահարված մարդը չի կարող թատրոնը ներկայացնել այնպես, ինչպես պետք է:

Տպել
25150 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը