Երևանի մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրման համակարգն ամբողջությամբ կգործարկվի ապրիլ ամսվա ընթացքում

Երեւանի քաղաքապետարանը գործարկել է mankapartez.am կայքը։ Այն ստեղծվել է Երեւանի մանկապարտեզներում հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու նպատակով: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետեւեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

Այսօր Երևանում գործող 160 մանկապարտեզներ, որոնք բաժանվում են 963 խմբերի, հաճախում է 30480 երեխա: Mankapartez.am էլեկտրոնային համակարգում 8961 հերթագրված երեխա կա, որից  7341-ը` տարիքային խմբերին համապատասխան: Սակայն այս թվերը փոփոխական են, քանի որ օր օրի ավելանում է հերթագրվող երեխաների գրանցման  թիվը:

Արդեն փետրվարի 1-ից գործարկել է ծրագրի առաջին փուլը, ըստ որի՝ նախատեսվում է, որ մինչև տարվա վերջ առնվազն 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ:

Խնդրին համակարգային և առաջնային լուծում տալու համար արդեն քաղաքապետարանի կողմից գույքագրվել են համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

«Հայկական ժամանակ»-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երևանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրման համակարգն ամբողջությամբ կգործարկվի ապրիլ ամսվա ընթացքում, նաև տեղեկացրին, որ փետրվար ամսին մեկնարկած առաջին փուլից հետո նախատեսվող 350 երեխայի փոխարեն Երևանի մանկապարտեզներ են ընդունվել 671 երեխա:

«ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում, որ հերթագրված 8961 երեխային հնարավորություն տրվի հաճախել մանկապարտեզ, քանի որ ծնողները անդադար բողոքում են, որ այդպես էլ իրենց երեխաներին հերթը չի հասնում և մնում են իրենց հերթին սպասելով:

«Մանկապարտեզներում փետրվար ամսին ձևավորվել են 11 տարբեր տարիքային խմբեր, իսկ ապրիլին կձևավորվի ևս 4 խումբ: Վերոնշյալ գործընթացը շարունակական է: Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը Նուբարաշեն վարչական շրջանում կգործի նորաստեղծ «Արևամանուկ» մանկապարտեզը՝ 4 խմբով: Այսպիսով, քաղաքապետարանը անում է հնարավորը՝ հերթագրման համակարգի կիրառմամբ համակարգի աշխատանքը հնարավորին արագ ու դինամիկ դարձնելու համար»- ասված է հարցման պատասխանի մեջ:    

Քաղաքապետարանը կարևորում է առցանց գրանցման համակարգը, քանի որ այն ամբողջապես կանոնակարգում է խնդիրը՝ ծնողին հնարավորություն տալով երեխային առցանց հերթագրելու և հետևելու հերթին: Էլեկտրոնային համակարգը նաև հնարավորություն է տալիս բացառել կրկնակի հերթագրման դեպքերը:

Քաղաքապետարանից նաև տեղեկացանք, որ մանկապարտեզների խմբասենյակներում տեսախցիկներ չեն տեղադրվի, քանի որ այն հակասում է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքին:

Ի դեպ, մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը մայիսի 1-ից կբարձրանա 20 տոկոսով:

Տպել
768 դիտում

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը