Ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է․ Օսիպյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ 

Անդրադառնալով Եռաբլուրում ապրիլի 2-ին տեղի ունեցած միջադեպին, երբ գողություն էր կատարվել ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայից, ոստիկանապետն ասաց, որ դատապարտում է նման արարքը.

«Ամեն ինչ իրավապահների ներկայությամբ տեղի չի ունեցել, ինչպես փորձում են ներկայացնել որոշ մարդիկ: Այնտեղ ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ՝ անվտանգությունից ելնելով, եւ այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն արարողակարգային միջոցառումից հետո ոստիկանները նույնպես ծառայությունն ավարտել են: Գողությունը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում, այն հատվածում, որտեղ տեսանելի չէր կարող լինել»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ տեղի ունեցածը սաբոտաժ է, Օսիպյանն ասաց, որ որեւէ բան չի կարող ասել այդ մասով: Հարցին, թե ինչպես կբացատրի, որ նախկինում նման բաներ տեղի չեն ունեցել, Վալերի Օսիպյանն ասաց․

«Նախկինում էլ շատ բաներ են եղել, որ հիմա չեն լինում, եւ հիմա լինում են բաներ, որ նախկինում չեն եղել։ Բայց ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է: Հիմա համապատասխան միջոցառումներ են իրականացվում, եւ այդ մասին խոսակցությունները խանգարում են այդ միջոցառումներին: Այդ մասին կխոսվի, երբ արդյունքներ լինեն»:

Տպել
689 դիտում

Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. վարչապետն ու ոստիկանապետը Տավուշում են

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում (տեսանյութ)

Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

Երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. պահանջը նույնն է՝ ՆԳ նախարարի հրաժարականը

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու