Մեր ջանքերը փրկում են կյանքեր և ընտանիքներին դարձնում երջանիկ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել էր ԱՄՆ Կոնգրես:

Ընդունելության ավարտին ծավալուն ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը, ներկայացրել իր գլխավորած «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը պատմել է նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման մասին՝ կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման գործում:

Ելույթում նա, մասնավորապես, ասել է.

Տիկնա´յք և պարոնա´յք,

Ինձ համար մեծ պատիվ է հենց Ամերիկայի ժողովրդի սրտից հանդես գալ ելույթով ԱՄՆ Կոնգրեսի հարգարժան ներկայացուցիչների առջև:  Ժողովրդավարության և մարդու իրավունքների այս մեծաշուք օրրանը շարունակաբար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության, հավասարության և ապագա սերունդների համար ավելի լավ ապագայի:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել  ԱՄն Կոնգրեսի Ներկայացուցիչներ Էնն Էշոյին և Ջեքի Սփայերին այս ջերմ ընդունելությունը ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպելու համար: Միշտ եմ հիացել կանանց իրավունքների և հավասարության համար ձեր մղած անվախ պայքարով:  Դուք խորհրդանշում եք ուժեղ ու վճռական կնոջ կերպարը, որոնց կարիքը ժամանակակից աշխարհը շատ ունի:

Դուք երկուսով Հայաստանի և հայ ժողովրդի վաղեմի բարեկամներն եք։ Կցանկանայի այս առիթն օգտագործել և անկեղծ երախտագիտություն հայտնել ձեզ Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնորշման և հայ-ամերիկյան ամուր կապերի ամրապնդման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը խրախուսելու համար։

Անշուշտ, մենք նաև շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կատարած աշխատանքն ու այն անփոխարինելի ներդրումը, որ ունեցել է հանձնախումբը երկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման գործում: Ձեր աշխատանքն առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար հատկապես այսօր, երբ մեր երկրում Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները լավագույնս ապացուցեցին մեր հասարակության հասունությունը, ունակությունը դիմագրավելու մեր ապագան, ժողովրդավարական ապագան խաթարող չարամիտ գործընթացներին:

Այսօր մեր երկիրն ունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարան և Կառավարություն, որը ձգտում է իրականացնել համապարփակ բարեփոխումներ: Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանը ապավինում է մեր բարեկամների աջակցությանն ու օգնությանը: Հետևաբար, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի, ինչպես նաև Հայաստանի բոլոր մյուս բարեկամների մշտական համագործակցությունն ու աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեն:

Տիկնա´յք և պարոնա´յք,

Այս հարցերը մեր կառավարության և քաղաքական գործիչների  աշխատանքն է: Եվ ես նրանց ցանկանում եմ ամենայն հաջողություն այս պատասխանատու ճանապարհին: Այնուամենայնիվ, որպես ՀՀ վարչապետի տիկին, ես չեմ ցանկանում մի կողմ կանգնել և հետևել, ես ցանկանում եմ կիսել կառավարության բեռը: Սա է պատճառը, որ ես նախաձեռնել եմ մի շարք ծրագրեր:

Դրանցից մեկը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն է: Դոնորների և գործընկերների ուժերի միավորմամբ Հիմնադրամը ձգտելու է կառուցել բոլոր առումներով առողջ, դիմակայուն և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չէ: Այս առաքելությունը կյանքի կոչելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը ծառայում է որպես կամուրջ հրաշալի գաղափար ունեցողների և այդ գաղափարները իրականացնելու հնարավորություն ունեցողների միջև, որպեսզի կյանքի կոչենք կրթական, բնապահպանական, աղքատության նվազման և այլ ընթացքի մեջ գտնվող ծրագրեր: Մեր բոլոր գործողությունների հիմքում երկարաժամկետ սոցիալական ազդեցության ապահովման սկզբունքն է:

Ես նաև «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի աջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների  բուժմանը: Իր գործունեության այս մի քանի ամիսների ընթացքում հիմնադրամն օժանդակել է 120 երեխայի և երիտասարդի: Ավելի շատ երեխաներ կունենան երջանիկ մանկություն, եթե նրանց աջակցում և օժանդակում են հոգատար մարդիկ: Ամեն անգամ, երբ ես տեղեկանում եմ ևս մեկ երեխայի բարեհաջող բուժման մասին, ես հասկանում եմ, որ մեր ջանքերը փրկում են կյանքեր և ընտանիքներին դարձնում երջանիկ: Դա ինձ ուժ է տալիս էլ ավելի շատ ջանքեր ներդնել ավելի մեծ օգնություն հավաքագրելու համար:

Սիրելի´ ընկերներ,

Հայտնի է, որ բոլոր երազանքների ու ցանկությունների իրականացման անհրաժեշտ նախադրյալը մշտական խաղաղության հաստատումն է ինչպես մարդկանց և պետությունների միջև, այնպես էլ մտքի խաղաղության հաստատումը: Մեզ բոլորիս քաջ հայտնի են պատերազմի սարսափները, քանի որ մարդկությունն ավելի քան բավարար չափով տեսել է դրանք: Դժբախտաբար խաղաղությունը պակաս ուշադրության է արժանանում, քանի որ «ոչ պատերազմ» ժամանակահատվածում մենք խաղաղությունը համարում ենք իրերի նորմալ դասավորվածություն: Ինչպես Մարտին Լյութեր Քինգն է մի առիթով ասել. «Մենք ոչ միայն պետք է պարզապես մերժենք պատերազմի բացասական հետևանքները, այլև սևեռվենք խաղաղության դրական կողմերը հաստատելու վրա»:

Այս ամենն ի նկատի ունենալով՝ նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Մեր վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:

Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերն են, որ ապրում են իրենց երեխաների կորստի հավիտենական վիշտը: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության: Ո՞վքեր, եթե ոչ կանայք ու մայրերը կարող են ազդել որոշում կայացնողների վրա:

Ես իսկապես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կվերածվի հանուն խաղաղության հզոր շարժման հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում: Ուստի ես դիմում եմ այս պատվավոր լսարանի բոլոր նշանավոր կանանց` միանալ մեր` հանուն խաղաղության նախաձեռնությանը և օգնել բացել ամուր փակված հույսի դռները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին նույնպես միանալ այս արշավին և նույն կոչը հղել իրենց երկրում որոշում կայացնողներին: Հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ես մտադիր եմ ներկայացնել ԱՄՆ ուղևորության արդյունքում, կարժանանան մեծ ուշադրության և կունենան մեծ ներգրավվածություն, ինչը կնպաստի մեր առաքելության հաջող իրականացմանը:

Տիկնա´յք և պարոնա´յք,

Որպես վերջաբան, թույլ տվեք ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այս ջերմ ընդունելության համար: Ես հրավիրում եմ ձեզ Հայաստան, տեսնելու այն զգալի փոփոխությունները, որոնք մենք այսօր ապրում ենք և բացահայտել ներառական, դիմակայուն եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու մեր առաքելությանը ձեր արժեքավոր նպաստը բերելու հնարավորությունները:

Տպել
2864 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին