Սեքյուրիթի Դրիմը ՀՀ կառավարությունից խաբեությամբ մի քանի միլիարդ է կորզել

Սեքյուրիթի Դրիմը ՀՀ կառավարությունից խաբեությամբ մի քանի միլիարդ է կորզել                             

  1. Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը 2011 թվականին, ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից հայտարարված «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման) ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 բաց ընթացակարգով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու պահին ունեցել է ընդամենը 1 աշխատակից (տնօրենը), թեև մրցույթի որակավորման պայմաններին բավարարելու համար պետք է ունենար նմանատիպ աշխատանքների կատարման ծավալ և փորձառություն, համապատասխան մասնագիտացված աշխատակազմ, մրցութային առաջարկին համապատասխան ֆինանսական միջոցներ: Սեքյուրիթի Դրիմը հաղթող է ճանաչվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի և մրցույթի պայմանների պահանջների ակնհայտ խախտմամբ, քանի որ չի ունեցել մրցույթի մասնակցին ներկայացվող որակավորման չափանիշներին համապատասխանություն (ունեցել է ակնհայտ անհամապատասխանություն): Սեքյուրիթի Դրիմը մրցութային հայտով որակավորման չափորոշիչներին համապատասխանելու մասին ընդհանրապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ՀՀ ոստիկանության մրցութային հանձնաժողովին:
  2. Սեքյուրիթի Դրիմը մրցութային հայտով առաջարկել է 9.849.562 Եվրո, որպես պետության կարիքների համար գույքի ձեռքբերման և այդ գնման արդյունքում ձևավորվող տեսադիտարկման համակարգի (նաև կարմիր լույսի ազդանշանի նկատմամբ հսկողության համակարգ) 2011թ.-2017թ. շահագործելու համար անհրաժեշտ ծախսերի գումար: Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը Ինեկոբանկ ՓԲԸ-ից, 2011 թվականին ստացել է 500 000 եվրո (համարժեք) դրամական միջոցներ: Նշված գումարից բացի այլ գումար չի ներդրել: Հետագայում, ՀՀ ճանապարհային ոստիկանություն ծառայությանը վաճառվող գույքի դիմաց ստացված գումարներով կատարվել է արագաչափերի, տեսախցիկների և այլ համալրող հանգույցների գնում և վաճառք ՃՈ-ին: Այսինքն, Սեքյուրիթի Դրիմը, պետության փողերով (հանած 500 000 եվրոն), կատարել է ամբողջ տեսադիտարկման համակարգի գնումը, սակայն ըստ մրցույթի պայմանի պետք է այդ համակարգը գներ իր հաշվին և հետ ստանար իր ներդումը համակարգի շահագործումից հետո: Սեքյուրիթի Դրիմը իր հաշվին չի կատարել նշված 500 000 եվրոյից ավելի ներդրում: Այսինքն, պետության համար, պետության հաշվին և պետության փողերով կատարել է գնում, թեև պետության կողմից հայտարարված մրցույթի հաղթելու պայմանը մասնակցի սեփական միջոցներով այդ գնումը կատարելն էր:
  1. Գնման մրցույթում առաջարկվող պայմաններից մեկը՝ կարմիր լույսի ազդանշանի նկատմամբ հսկողության համակարգի ներդրումը, որի արժեքը կազմել է 2 227 950 Եվրո, Սեքյուրիթի Դրիմը չի կատարել, (դա պայմանագրային արժեքի 20 տոկոսից ավելին է): Այդ երկու միլիոն Եվրոյից ավելի ծախսային մասը Սեքյուրիթի Դրիմի և ՃՈ միջև կնքված համաձայնագրով փոխարինվեց լրացուցիչ ծավալի տեսախցիկներ տեղադրելու պայմանով, քանի որ Սեքյուրիթի Դրիմը 1 խաչմերուկի կահավորման համար ծախսում էր ընդամենը 700-800 հազար ՀՀ դրամ, իսկ վաճառում էր 3 միլիոն ՀՀ դրամով: «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ պատվիրատուի մոտ, գնման առարկայի ձեռքբերման անհրաժեշտությունը վերանալու դեպքում, գնման պայմանագիրը ենթակա է լուծման, սակայն, քանի որ խոսքը վերաբերվում էր ՀՀ Նախագահի շրջապատի մարդ համարվող Գ. Զաքարյանի Սեքյուրիթի Դրիմին, ապա պայմանագիրը լուծվելու փոխարեն, Սեքյուրիթի Դրիմին «անցանկալի և ոչ ձեռնտու» կարմիր լույսի ազդանշանի վերահսկողության համակարգի փոխարեն, հնարավորություն տրվեց գնել շատ ձեռնտու տեսախցիկները՝ լրացուցիչ 2 միլիոն Եվրոյից ավելի ծավալով՝ խախտելով պայմանագրի փոփոխություն կնքելու լիազորության սահմանները:
  2. Սեքյուրիթի Դրիմի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև 13.06.2011 թվականին կնքված «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման) ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 պայմանագրով, գնման առարկան ամբողջությամբ հանձնված է եղել պատվիրատուին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը և ապրանքների գնման պայմանագրային իրավահարաբերությունը 2017թվականի փետրվարի 15-ի դրությամբ դադարել էր կատարմամբ, մնացել էին միայն ծառայությունների մատուցման հարաբերությունները, որոնք լուծելու (դադարեցնելու) նպատակով, (2017թվականի ՀՀ կառավարությունը) հավանաբար տեղյակ չլինելով այն փաստին, որ 2012 թվականից մինչև 2017 թվականը Սեքյուրիթի Դրիմին վճարվել է ավելի քան 18 միլիարդ ՀՀ դրամ, Սեքյուրիթի Դրիմի ծառայություններից հրաժարվելու դիմաց լրացուցիչ վճարել է պայմանագրի լուծմամբ վերջինիս կրած «վնասների» հատուցումը 2,5 միլիարդ դրամ: Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը վերը հիշատակված 500 000 եվրոյից ավելի գումար չներդնելու պարագայում, երբ տարիներ շարունակ իր մասնակիցներին (Գուրգեն և Ալեքսան Զաքարյաններ) վճարել է մի քանի միլիարդների հասնող շահաբաժիններ, կարողացել է «համոզել» որ ինքը վնասով է աշխատում և որպես իր իրական վնասի փոխհատուցում, խաբեությամբ ՀՀ կառավարությունից կարողացել է կորզել ևս 2,5 միլիարդ ՀՀ դրամ:

Շարունակելի…

Լիլիթ Նիկոյան

Սեքյուրիթի Դրիմի նախկին մամուլի քարտուղար

Տպել
14441 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս