Հետո Ադրբեջանը չբողոքի, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին

Ապրիլյան պատերազմի տարելիցի օրերին արցախյան խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը, բնականաբար, եռապատկվում է։ Առավել եւս հիմա, երբ դրան նախորդեցին Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ու միջազգային կառույցների լավատեսական գնահատականները։ Բայց Հայաստանում գնահատականները հակասական են․ընդդիմադիր քաղաքական (եւ ոչ այնքան քաղաքական) շրջանակներն իրենց դժգոհությունն են հայտնում, թե նախ՝ Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ, եւ երկրորդ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «թաղվեցին», որովհետեւ դրանց որեւէ անդրադարձ չեղավ, հետեւաբար՝ Ադրբեջանը փաստորեն մարսեց ապրիլյան պատերազմը։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում, եւ ի՞նչն է փոխվել բանակցային գործընթացում վերջին ամիսներին։ Մինչեւ հիմա ամեն ինչ տեղի էր ունենում մոտավորապես այսպես․ բանակցությունների հերթական փուլից կամ բարձր մակարդակի հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը շփման գծում սրում էր իրավիճակը, ագրեսիվ հայտարարություններ էր անում, հայկական կողմն էլ դատապարտում էր դա ու կոչ անում պահպանել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ընդ որում՝ կոչն ուղղված էր լինում միջնորդներին, նրա՛նք պիտի Ադրբեջանին ստիպեին պահպանել այդ պայմանավորվածությունները։ Իսկ միջնորդները դա տհաճությամբ էին անում կամ ընդհանրապես չէին անում։ Ինչո՞ւ։

Որովհետեւ այդ պայմանավորվածությունները (շփման գծում մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմի ներդնումը) փաստացի կամրագրեին, որ ռազմաճակատի գիծն ըստ էության պետական սահմանի կարգավիճակ ունի եւ փոփոխման ենթակա չէ։ Իսկ միջնորդներն, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ դեմ են արտահայտվում ստատուս-քվոյի պահպանմանը։ Այսինքն՝ շփման գծին ըստ էության պետական սահմանի կարգավիճակ տալն այս պահին նրանց պլանների մեջ չի մտնում։ Այստեղից էլ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «մոռացության մատնելը»։

Իսկ ո՞րն է հայկական կողմի պատասխանը։ Դիվանագիտական ձեւակերպմամբ դա ԱՄՆ-ում հնչեցրեց պաշտպանության նախարարը՝ հայտարարելով, թե «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւն այլեւս չի գործելու, եւ դրան փոխարինելու է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքը։ Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը չի բավարարվելու միայն պաշտպանական գործողություններով, անցնելու է հարձակման եւ Ադրբեջանին տարածքային նոր կորուստներ է պատճառելու։ Ընդ որում՝ դրանք հենց այնպես, օդում ասված խոսքեր չեն։ Հայկական բանակը գերժամանակակից կործանիչներ է ձեռք բերել, համալրվում է հեռահար ճշգրիտ խոցման զինատեսակներով, զորավարժություններ են անցկացվում նաեւ հարձակողական սցենարներով, եւ այլն։ Այսինքն՝ փոխվում է ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ միայն արդյունավետ պաշտպանվելու ունակ բանակ ունենալը, պարզվում է, ադրբեջանցիները բավականաչափ ծանրակշիռ փաստարկ չեն համարում ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հայկական կողմը դադարեցնելու է ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ նոր տարածքներ է գրավելու ադրբեջանցիներին ավելի խաղաղասեր դարձնելու նպատակով։ Ոչ իհարկե։ Պարզապես մեզ վախեցնել փորձող Ադրբեջանը պիտի իմանա, որ նոր պատերազմից վախենալու առնվազն նույնքան հիմքեր ունի։ Եվ մենք դրան պիտի հասնենք ոչ թե խրոխտ հռետորաբանությամբ, այլ բանակի սպառազինության տրամաբանությունն ընդլայնելու կոնկրետ քայլերով։ Ինչը եւ իրականացվում է։

Պարզ ասած՝ հայկական կողմի ուղերձը մոտավորապես սա է․ շատ լավ, եթե գտնում եք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այնքան էլ կարեւոր չեն, ու շփման գծի փոփոխությունը կարող է նաեւ «լեգիտիմ» լինել՝ թող այդպես լինի։ Բայց հետո չբողոքեք, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին։ Վերջին հաշվով՝ իսկ ո՞վ է ասել, որ մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմը մեզ ավելի են պետք, քան ադրբեջանցիներին։ Հայկական բանակն ի վիճակի է ե՛ւ մշտադիտարկումներ իրականացնել, ե՛ւ հետաքննել, ե՛ւ դրա արդյունքում պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին։

Եվ դա, ի դեպ, միայն մեծացնում է արդյունավետ բանակցությունների հավանականությունը։

Տպել
6256 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին