Մորը դանակահարելու պահին տանն է եղել նաեւ կրտսեր եղբայրը. սպանության մեջ կասկածվող որդին հայտնաբերվեց

Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդեցին, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարան, որտեղ կնոջ դի կա։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզեցին, որ 49-ամյա կնոջը դանակահարել են։ Բնակարանում հայտնաբերեցին արնանաման հետքեր և արնանման հետքերով դանակ, որը, նախնական վարկածով՝ հանցագործության գործիքն է։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ կնոջից բացի տանը եղել են նրա որդիները, որոնցից ավագը չկար։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կինը դանակահարվել էր խոհանոցում։ Այդ ժամանակ փոքր որդին հյուրասենյակում էր եղել և արդեն դանակահարված մոր ճիչերն էր լսել։ Վարկած առաջ քաշվեց, որ կնոջը դանակահարել է ավագ որդին։

Հետագա միջոցառումներով իրավապահների կասկածները հիմնավորվեցին։ նոր Նորքի ոստիկանները սկսեցին 25-ամյա Հակոբ Խանամիրյանի որոնումները։ Երիտասարդին րոպե առաջ հայտնաբերելու նպատակով ձևավորվեցին օպերատիվ խմբեր, որոնք, սանրեցին ողջ վարչական շրջանը։ Արդյունքում դեպքից մեկ ժամ էլ չանցած որոնվողը հայտնաբերվեց Նոր Նորքի Դավիթ Մալյան փողոցում և սպանության կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Հակոբ Խանամիրյանը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին, որտեղ ձերբակալվել է։ 
Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

Տպել
5094 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը