Նույնիսկ չեմ հրավիրվել որևէ հարցաքննության․ Նարեկ Վանեսյանը տեղեկացնում է քրգործի կարճման մասին

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեից ինձ տեղեկացրին, որ այս տարվա հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊-ում (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով քրեական գործ էր հարուցվել, սույն թվականի մարտի 29֊ին կարճվել է, հանցակազմի բացակայության հիմքով։

Այս մասին իր Facebook-յան է ջում գրում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ «Ի դեպ սա այն կարևորագույն խնդիրն էր, որի հետ ունենալով սկզբունքային տարաձայնություն և սատարելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ բժշկական անձնակազմի մասնագիտական դիրքորոշմանը՝ ես հրաժարական տվեցի այդ կենտրոնի տնօրենի պաշտոնից։

Ցավոք, չանցելով նույնիսկ այս գործով, զանգվածային լրատվության միջոցների շատ գործընկերներ նյութը հրապարակեցին ինձ հետ կապված, իմ նկարով և ինձ մեղադրելով ու ենթատեքստում նաև հերթական անգամ ակնարկելով իմ և առողջապահության նախարարի ենթադրյալ մտերմությունը: Տեղեկացնեմ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեից նույնիսկ չեմ հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։

Շատ ավելի դատապարտելի էր, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել սույն խնդրի հետ կապված և հրապարակային մեղադրել ինձ։ Չխորանալով որևէ մեկին պատասխանատվության կանչելու կամ զրպարտանքի համար բացատրություններ ստանալու իմ իրավունքից, ուզում եմ կոչ անել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ լինել ավելի զուսպ և պաշտոնատար անձանց հրապարակայնորեն չմեղադրել այնպիսի արարքներում, որոնք բարոյականության և մասնագիտական էթիկայից դուրս են ու չապացուցված, հատկապես եթե նրանք բժիշկ են։

Հպարտ եմ, որ ունեցել եմ հնարավորություն աշխատելու Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ բուժանձնակազմի հետ, որոնց պրոֆեսիոսալիզմը հերթական անգամ հիմնավորվեց։

Անհամբեր սպասում եմ մյուսի գործի բացահայտմանը։

Հարգանքով Հոգեկան առողջության պահպանման կենտրոն ՓԲԸ նախկին տնօրեն՝ Նարեկ Վանեսյան», - ասված է Վանեսյանի գրառման մեջ։

Տպել
1398 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան