«Սեւ ապրիլ». մոմավառություն Գյումրիում (լուսանկարներ)

Ապրիլյան քայլերթ Գյումրու փողոցներով: Այս քայլերթը, սակայն, տեսքով էր միայն նման ապրիլյան հաղթական քայլերթին: Տարբեր էր հոգեվիճակն ու երթի ուղղությունը: Ապրիլյան այս քայլերթն էլի հաղթանակած էր, բայց այդ հաղթանակի գինն անչափելի էր, անսահման տխրությամբ լցված հաղթանակ էր սա, չմարող կարոտով, որդեկորույս ծնողի խամրած աչքերից հոսող արցունքի նման ծանր ու փուլ չեկող:Քայլերթը գյումրեցի տանկիստ, ապրիլյան պատերազմի նահատակ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի նախաձեռնությունն էր: Նախ այցելեցին պանթեոն, այնուհետ բոլորին ծանոթ ճամփեքով քայլերթը ձգվեց եւ հասավ Վարդանանց հրապարակ:Անուն առ անուն ընթերցվեցին Ապրիլյան պատերազմում ընկածների անունները: Բոլորի անուններով մեկական մոմ վառվեց հրապարակում: Վառվող մոմերով խաչը խարհրդանշական իմաստ ուներ՝ տղաները մեզ հետ են, բացակա են ֆիզիկապես, ներկա՝ հոգով, գործով եւ մեզ պարտավորեցնող իրենց պատգամով՝ ապրեք, որ մենք էլ ապրենք:

Մոմավառությանը զուգահեռ հրապարակի մեծ էկրանին ցուցադրվեց  «Սեւ ապրիլ» ֆիլմը, որում ներառնված էին ապրիլյան պատերազմի բոլոր զոհերը:

Տպել
1932 դիտում

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը