Արա Մինասյանի գործով հարցաքննվել է նրա բարեկամը եւ հայտնաբերել, որ թանկարժեք բուժում է ստացել ԲԿ-ում

Մեր տեղեկություններով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի գործի շրջանակում օրեր առաջ հարցաքննվել է նրա բարեկամներից մեկը: Հարցաքննության ընթացքում վկան պարզել է, որ «թանկարժեք» բուժում է ստացել, այնինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նա ընդամենը մեկ անգամ է եղել՝ ընդհանուր հետազոտում անցնելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ քրեական գործով մի քանի տասնյակ անձինք են հարցաքննվել:

Գործով այս ընթացքում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, նրանցից շատերը հիվանդության պատմության մեջ ներառված անձինք են: Այս գործով հարցաքննվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը: Էդգար Առաքելյանը պատմել է, որ կինը 4 տարի առաջ դիմել է այս հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։

Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 առաջ տարի վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել խոշոր չափերով խարդախության եւ մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ իրավապահների՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հափշտակել է բյուջեից պետական պատվերի շրջանակում հատկացված ավելի քան 420 միլիոն դրամ:

Նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դատարանի որոշմամբ վերացվել է:

Տպել
2018 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա