Էրդողանի կուսակցությունը պարտվեց նաեւ Ստամբուլում. քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն

լուսանկարում՝ ձախից Բինալի Յըլդըրըմը, աջից՝ Էքրեմ Իմամօղլուն

Երեկ Թուրքիայում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Հատկապես թեժ է եղել պայքարը երկրի 3 ամենամեծ քաղաքաներում՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:

Անկարայում եւ Իզմիրում ընդդիմադիր թեկնածուները ստացել էին զգալի տարբերությամբ ձայներ, մինչդեռ Ստամբուլում իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների ստացած ձայների տարբերությունն այդքան էլ մեծ չէր: Ձայների ամբողջական հաշվարկից հետո պարզ է դարձել, որ  իշխող կուսակցությունից առաջադրված, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմն ու երկրի նախկին վարչապետի, մեջլիսի նախկին խոսնակի պաշտոնները զբաղեցրած Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում պարտություն է կրել:

Հիշեցնենք, որ իր պաշտոնից Յըլդըրըմը հրաժարական էր տվել վերջերս՝ Ստամբուլի ընտրություններին առաջադրվելու համար:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածո Յըլդըրըմը պարտվել է 25000 ձայնի տարբերությամբ։ Նոր քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Իշխող կուսակցությունը հայտնել է, որ բողոքարկելու է թե Ստամբուլի, թե Անկարայի արդյունքները, քանի որ իրենց տվյալներով մեծ թվով խախտումներ են արձանագրվել։

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ է տարել Թուրքիայի մեկ այլ խոշոր քաղաքում՝ Անթալիայում եւս:

Տպել
1865 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան