Ես չեմ հայտնել, բայց եթե իմանայի, կհայտնեի. Արսեն Թորոսյանը՝ տեղակալի ձերբակալության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այսօր ասաց, որ իրավապահ մարմիններին ինքը չի հայտնել տեղակալի՝ կաշառք վերցնելու մասին: Այդպիսի նախադեպեր, հիշեցնենք, արդեն կան եւ այս անգամ էլ կարծիքներ էին հնչում, որ փոխնախարարի ձերբակալության ետեւում Թորոսյանն է կանգնած:

Վերջին օրերին նա գտնվել է կարճատեւ արձակուրդում եւ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալության լուրը լսել է արտերկրում: Նախարարը, սակայն, հերթական անգամ ընդգծեց կոռուպցիոն երեւույթները չթաքցնելու իր վճռականությունը: «Ես չեմ հայտնել, բայց դա չի նշանակում, որ եթե իմանայի, չէի հայտնի»,- ասաց նա՝ վերահաստատելով. «Ցանկացած իրավախախտման մասին իմանալու դեպքում իրավապահ մարմիններին առաջինը կհայտնեմ դրա մասին ու հակառակը կհամարեմ պարտակել: Լինի իմ աշխատակիցը, իմ ենթակա հիմնարկի ղեկավարը կամ որեւէ այլ աշխատակից, դա ոչինչ չի փոխում եւ այս գործում մենք ընկերներ, բարկամներ, հարազատներ չունենք: Նման վարքագիծ դրսեւորող ցանկացած մարդ մեր թշնամին է»,- ընդգծեց նախարար Թորոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք առողջապահության նախարարի տեղակալը իրավասո՞ւ էր միայնակ փոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատությանը տրամադրվող գումարի չափը: ԱԱԾ-ն փոխնախարարի ձերբակալությունը հաստատող հաղորդագրության մեջ նշել էր, որ նրան կաշառք տվող բուժհաստատության տնօրենը այդպիսի ակնկալիքներ է ունեցել, քանի որ պետպատվերի տարբեր ծրագրերով հատկացվող գումարը կրճատվել է:

«Ես էլի չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց դա մի արատավոր սովորություն է եղել հավանաբար, որ փորձել են հետագայում իրենց «լավ նայելու» վերաբերմունք ստանալ որեւէ պաշտոնյայից, որպեսզի հետագայում որոշումների կայացման վրա այդ բանը ազդի: Բայց ես հրապարակավ հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում՝ որեւէ բժշկական կենտրոնին հատկացվող գումար ոչ մի կերպ պայմանավորված չի լինելու անձերով: Ոչ այդ բժշկական կենտրոնների պետական ու սեփական լինելով է պայմանավորված լինելու, ոչ այդ կենտրոնների սեփականատերերով, ոչ էլ այլ բաներով, այլ պայմանավորված է լինելու մատուցվող ծառայություններով, դրանց ծավալով: Իսկ ապագայում, երբ որ ապահովագրությունը ի վերջո ներդրվի, ընդհանապես պայմանավորված է լինելու միայն ընդունած պացիենտների թվով»,- պատասխանեց նախարարը՝ հաստատելով, որ համապատասխան որոշումները կայացվում է նախարարի հրամանով եւ փոխնախարարը միայնակ այդպիսի փոփոխություններ անել չէր կարող:

Ինչ վերաբերում է պաշտոնապես չհաստատված այն տեղեկություններին, որ փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք է տվել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նախարարը նշեց. «Ես վստահ չեմ, որ Ռազմիկ Աբրահամյանն է եղել տվողը, որովհետեւ ոչ այնտեղ եմ եղել, ոչ էլ ԱԱԾ-ն է այդ մասին նշել, բայց եթե նույնիսկ Ռազմիկ Աբրահամյանն է եղել, նրա ղեկավարած ԲԿ-ին այս տարվա պետպատվերի գումարների բաշխման արդյունքում, եթե չեմ սխալվում, մոտ 200 միլիոն դրամ ավելի քիչ գումար է հատկացվել: Դա եղել է ֆինանսավորման համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում»: Թորոսյանն ընդգծեց, որ միեւնույն մակարդակն ունեցող հաստատությունները համաչափ գումար պետք է ստանան:

Տպել
1529 դիտում

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)