10-ամյա երեխայի՝ համացանցային խաղի պատճառով ինքնասպան լինելու տեղեկությանը ՔԿ-ն չի տիրապետում

Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10-ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Զանգվածային լրատվության միջոցներին ՔԿ-ն հորդորում է հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել իրավասու մարմիններից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քրեական գործի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ինքնասպան էր եղել 10-ամյա երեխա: Նրան հայտնաբերել էր մայրը, որն աշխատում է Գյումրիի բժշկական կենտրոնում:

Տպել
4271 դիտում

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել է վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզվում են

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար