«Աղավնի» եւ «բազե». խաղաղությունը պետք է պարտադրել

Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպումը մեկնարկեց երկու երկրների արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ, ինչից հետո երկրների ղեկավարները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները շարունակեցին առանձնազրույցի ընթացքում: Ընդհանուր առմամբ հանդիպումը տեւեց ավելի քան 3 ժամ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիեւը «վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարեւորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը»: Բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Ավելի ուշ Վիեննայում Հայաստանի դեսպանությունում Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դրական գնահատեց Ալիեւի հետ հանդիպումը:

«Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիեւն էլ հանդիպումը դրական կգնահատի: Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչեւ հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ եւ հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց», - հանդիպման ընթացքում նշեց Փաշինյանը:

Բանակցություններում նոր իրավիճակի մասին Փաշինյանը խոսեց նաեւ մարտի 31-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Ըստ նրա՝ նոր մշակույթը ենթադրում է, որ հանդիպումներից հետո պետք չէ փնտրել հաղթողներ եւ պարտվողներ: Ինչ վերաբերվում է հանդիպումներին հաջորդող հայտարարություններին, ապա դրանցում պետք է հավատարիմ մնալ ճշմարտությանը՝ չփորձել խեղաթյուրել իրականությունը: Հայկական կողմի համար սկզբունքային մեկ այլ հարցի՝ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ այն քննարկվել է, սակայն որոշում չկա: Այդուհանդերձ նա հայտնեց, որ հայկական պատվիրակությունը Վիեննա էր մեկնել մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգով: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ հանդիպման հաջորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել նախորդ օրը տեղի ունեցած հանդիպումը: Ստեփանակերտի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացին կարեւոր է, այնքանով, որ ՀՀ ներկայացուցիչը, հայտնի պատճառներով, չի կարող լիարժեք ներկայացնել Արցախի Հանրապետության դիրքորոշումը, ինչն անհրաժեշտ պայման է տեւական խաղաղության համար, ինչը երկու կողմերի համար էլ, համենայն դեպս հայտարարությունների մակարդակով, առաջնային կարեւորություն ունի:

Միաժամանակ խաղաղությանը միտված, բացառապես կառուցողական դիրքերից հանդես եկող Փաշինյանի՝ «աղավնի» կեցվածքին զուգահեռ հայկական կողմը բարձր մակարդակով սկսել է դրսեւորել նաեւ «բազեի» կեցվածք. Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպման օրը Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափ չի լինելու՝ վերաձեւակերպելով այն՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձեւաչափի: Նման մակարդակում աննախադեպ ձեւակերպմամբ այս հայտարարությանը նա հավելեց, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները՝ ձերբազատվելով «խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից»:

Առաջին հայացքից իրար հակասող այս դիրքորոշումներն իրականում փոխլրացնող են եւ լիովին տեղավորվում են դեռեւս նախորդ տարվա մայիսի 12-ի Տոնոյանի հայտարարությանը, որում նա վստահեցնում էր վարչապետին, որ «ԶՈւ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, եւ եթե անհրաժեշտ է, նաեւ ուժի դիրքերից»:

Գործնականում ՀՀ կառավարությունն, ի դեմս Փաշինյանի եւ Տոնոյանի, պայմանականորեն յուրօրինակ ընտրության հնարավորություն է տալիս պաշտոնական Բաքվին՝ խնդրի հանգուցալուծմանը խաղաղ կամ ռազմական ճանապարհով գնալու: Կարող է թվալ, որ հայկական կողմն այդպիսով «ապակառուցողական դիրքորոշում» է որդեգրում, ինչի վերաբերյալ, ի դեպ, հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ՊՆ-ն, կամ սադրում է: Իրականում, սակայն, սա հակառակորդի ռազմական նախաձեռնությունները սանձելու եւս մեկ տարբերակ է, քանի որ ռազմական գործողությունների պատրաստ եւ դրանցից չխուսափող հակառակորդի դեմ պատերազմ սկսելը, առավել եւս 2016 թ. ապրիլյան անհաջողությունից հետո՝ լի է նոր «օկուպացիայի» վտանգով:

Տպել
14127 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին