Այսօր դպրոցն է գյուղը պահողը. 2 աշակերտ ունեցող Գեղաքարի դպրոցի տնօրենը կհամաձայնի դպրոցը փակելու որոշմանը

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ընդամենը երկու աշակերտ՝ 8-րդ դասարանում սովորող Արայիկը եւ 1-ին դասարանում սովորող Իրինան: Նախորդ տարվա սեպտեմբերից Արայիկին, որը դպրոցի միակ աշակերտն էր, միացավ նաև Իրինան:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարարել էր, որ այդ դպրոցի 1 աշակերտի կրթությունն ապահովելու համար պետական բյուջեից ամեն տարի 19 մլն դրամ է ծախսվում: Նա նաեւ նշել էր, որ գյուղական դպրոցներում աշակերտների փոքր թվով պայմանավորված՝ հաճախ երեխաները ստիպված են լինում սովորել միացված դասարաններում: «Նա թերեւս աշխարհի «ամենաթանկարժեք» աշակերտն է: Ընդ որում, այս աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որպեսզի դպրոցը կարողանան պահել»- հայտարարել էր նախարարը:

Նախարարի առաջարկով, պետք է համայնքների, ինչպես նաեւ ծնողների հետ աշխատել, որպեսզի հնարավորություն ստեղծվի, օրինակ, մի գյուղի 5-րդ դասարանցիներին բերել մյուս գյուղի 5-րդ դասարան եւ լիարժեք դասարան ձեւավորել, իսկ 6-րդ դասարանցիներին տանել այն գյուղի 6-րդ դասարան, որ նրանք լիարժեք կրթություն կարողանան ստանալ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեղաքարի դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանն ուրախությամբ նշեց, որ դպրոցում արդեն 2 աշակերտ է սովորում: Դպրոցը ուսումնական տարիների ընթացքում ունեցել է մոտ 10 աշակետ, սակայն վեջին 2 տարվա ընթացքում գյուղից բնակչության արտահոսքի պատճառով գյուղում մարդ չի մնացել: Մեր զրույցում Թագուհի Աթայանը նշեց, որ, ցավոք, տեղյակ է նախարարի հայտարարությանը:

«Եթե կառավարությունը դպրոցը փակելու որոշում կայացնի, դեմ չեմ լինի, բայց նշեմ, որ այդ որոշմամբ շատ խնդիրներ կառաջանան: Նախ, գյուղի բնակիչներին դա ընդհանրապես հարմար չի լինի, քանի որ գյուղին ամենամոտիկ դպրոցը Խաչաղբյուր գյուղում է`7 կմ հեռավորության վրա: Ձմռանն էլ տանել-բերելու խնդիրներ կառաջանան, քանի որ ձմռան ամիսներին անանցանելի են լինում դպրոցի ճանապարհները:

Հաջորդ խնդիրը, ըստ տնօրենի, այն է, որ գյուղի հիմնական բնակիչները դպրոցի աշխատողներն են, այսինքն, եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի, էլ բնակիչ չի մնա: Գյուղում ապրում է 40 ընտանիք, դպրոցի անձնակազմը 10 հոգի են՝ 5 ուսուցիչ, 1 տնօրեն, 4-ը՝ ուսումնաօժանդակ աշխատակիցներ:

«Այդ դեպքում գյուղից կհեռանան ոչ միայն աշակերտները, այլև դպրոցի ուսուցիչները, այդ թվում`ես: Գյուղում ոչ մանկապարտեզ կա, ոչ էլ այլ մշակութային կենտրոններ, այսօր դպրոցն է գյուղը պահողը, եթե դա էլ չլինի, մեր մնալը գյուղում աննպատակ կլինի: Հետևաբար դպրոցը փակվելուց հետո, հավատացած եղեք, գյուղում ապրող 40 ընտանիքն էլ կամաց-կամաց կհեռանա գյուղից»-ասաց տնօրենը:

Մեր հարցին, թե ինչպես է տնօրենը վերաբերվում Արայիկ Հարությունյանի այն պնդմանը, որ աշակերտին, որը տնօրենի եղբոր որդին է, այլ մարզից են բերել, որպեսզի դպրոցը պահեն, իսկ դպրոց պահելն էլ նշանակում է ֆինանսավորում ստանալ, Աթայանը պատասխանեց. «Այդ երեխան 2011թ.-ից է մեր դպրոց հաճախում, դպրոցը պահելու համար չենք բերել: Այն ժամանակ աշակերտների քանակը շատ է եղել: Այդ երեխայի ծնողները բնակվում էին մեր գյուղում, հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով տեղափոխվեցին Արարատի մարզ: Երեխան մնաց մեզ մոտ և ապրում է տանը, մեր դպրոց էլ հաճախում է»:

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տնօրենը և մարզպետարանը քայլեր ձեռնարկում են՝ դպրոցը փակվելու խնդրից խուսափելու համար:

«Իհարկե, մենք ամեն հնարավոր բան անում ենք՝ խնդրին լուծում տալու համար: Փորձում ենք  խնայողություններ անել բյուջեում: Հենց այս տարի դպրոցին տրամադրվող 19 մլն-ից մենք 7 մլն ենք ծախսել էլեկտրաէներգիայի, վառելիքի, աշխատավարձերի վրա»- ասաց տնօրեն Աթայանը:

Տնօրենը նաև չհամաձայնեց նախարարի հայտարարած «ամենաթանկարժեք աշակերտ» արտահայտության հետ. «Կարծում եմ, նման արտահայատությունը այդքան էլ ճիշտ և տեղին չէ: Անգամ եթե նախարարը ցանկություն ունի մեքենա և վարորդ վարձել աշակերտներին տանել-բերելու համար, էլի դեմ չեմ, բայց այս դեպքում ծնողների հարմարությանը պետք է նայենք:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նաև դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհու մայրիկի` Հասմիկի հետ. «Իմ երեխան արդեն հարմարվել է մեր գյուղի դպրոցին, ուսուցիչները շատ ուշադիր են իմ երեխայի նկատմաբ, ամեն ինչ շատ լավ է մեր դպրոցում: Ես հնարավորություն չունեմ իմ երեխային հարակից դպրոց ճանապարհելու, ոչ սեփական մեքենա ունեմ, ոչ էլ անհրաժեշտ գումար, բայց եթե հանկարծ մեր գյուղի դպրոցը փակվի, այդ ժամանակ նոր կմտածեմ ուրիշ գյուղ գնալու մասին»:

Տպել
1886 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են