Էրդողանի կուսակցությունը 25 տարում առաջին անգամ պարտվել է Անկարայի քաղաքապետի ընտրություններում

Թուրքիայի ընդդիմադիր ձախակենտրոն «Ազգային-հանրապետական» կուսակցությունը 1994 թվականից մինչ այսօր առաջին անգամ հաղթանակ է տարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ՏԻՄ ընտրություններում: Կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը, նախնական արդյունքներով, հավաքել է ձայների 50,09 տոկոսը:

Այս մասին հայտնում է  Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների 99,8 տոկոս հաշվարկի արդյունքներին:

Յավաշի հիմնական մրցակիցը՝ իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Օզհասեկին հավաքել է ձայների 47,06 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ է տարել անեւ Իզմիրում՝ այսպիսով պահպանելով Թւորքիայի երրորդ խոշոր քաղաքի քաղաքապետի պաշտոնը: Իզմիրում Ընդդիմադիր ձախակենտրոն Ազգային-հանրապետականների թեկնածու Տունչ Սոյերը 58,02 տոկոս ձայն է հավաքել՝ առաջ անցնելով Էրդողանի կուսակցությունը ներկայացնող նախկին էկոնոմիկայի նախարար Նիհար Զակբեկչիին:

Առայժմ անորոշ է մնում Թուրքիայի երկրորդ խոշոր քաղաքի՝ Ստամբուլի ղեկավարի ընտրությունը: Այստեղ իշխող կուսակցությունից առաջադրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմն ու երկրի նախկին վարչապետի, մեջլիսի նախկին խոսնակի պաշտոնները զբաղեցրած Բինալի Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ իր պաշտոնից Յըլդըրըմը հրաժարական էր տվել վերջերս՝ Ստամբուլի ընտրություններինառաջադրվելու համար:

Ստամբուլում նա հավաքել է 48,7 տոկոս ձայն՝ քվեաթերթիկների 98,79 տոկոսի հաշվարկով: Ընդդիմադիր կուսակցության թեկնածուն Ստամբուլում ստացել է ձայների 48,65 տոկոսը՝ չնչին տոկոսներով առաջ անցնելով Յըլդըրըմից:

Այսպիսով՝ առաջին անգամ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ է տանում երկրի 3 ամենամեծ քաղաքներում:

Տպել
2953 դիտում

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ