ԿԳՆ Արայիկ Հարությունյանը թելադրություն է տվել Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում․ մասնակցել են նաեւ 50-60 տարեկաններ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մեկնարկել է «Թելադրություն» համահայկական կրթական նախագիծը, որին մասնակցել են տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 եւ 50-60 տարեկան 25 մասնակից։

«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թելադրել է Լոռու մարզի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում։ 

Այստեղ համահայկական թելադրությանը մասնակցել է տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 եւ 50-60 տարեկան 25 մասնակից։

Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար, եւ նվիրված է Հովհ. Թումանյանի 150-ամյակին։ «Թելադրություն» նախագիծն իրականացվել է 40 տարբեր սրահներում միաժամանակ, որոնց ցանկը նախապես հրապարակվել էր։ Մասնակիցները նախապես պետք է գրանցվեին այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակում։

Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը եւ դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:

Նշենք, որ այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, եւ հարթակներ են բացվել նաեւ Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ»:

Տպել
1209 դիտում

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին