Քաղաքացին երկու օրում երկու անգամ տարբեր դրվագներով հայտնվել է ոստիկանությունում․ կատարվում է քննություն

Մարտի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայրում վաճառողուհին ոստիկաններին հայտնեց, որ որպես հաճախորդ դեղատուն մտած տղամարդը սեղանի վրայից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր ու փող:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը, այսպես ասած, «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ: 

Շուտով կասկածյալը՝ վանաձորցի Արա Արթենյանը հրավիրվեց ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը: Անձնական խուզարկությամբ Արթենյանի մոտից հայտնաբերվեց կանացի դրամապանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ եւ ուղարկվեց քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն. Արա Արթենյանը ստորագրությամբ բաց թողնվեց:

Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, այս անգամ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները՝ համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների հետ, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Արա Արթենյանին Վանաձորի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Բազումի բաժին:

Անձնական զննությամբ նրա վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ 2 մլ. դեղնագորշավուն հեղուկով:

Ըստ Արա Արթենյանի հայտարարության՝ հայտնաբերվածը կոդեին թմրամիջոց է, ինչը նա պատրաստել էր մարտի 22-ին Վանաձոր թաղամասի հարակից անտառում՝ հետագայում ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Տպել
983 դիտում

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հռչակագիրը

20-ամյա դստեր լյարդը փոխպատվաստել են մորը. այսպիսի միջամտություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպում Ժորժ Կեպենեկյանի հետ

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից, աշխարհը պետք է չլռի. Փաշինյանն արձագանքել է Էրդողանին