Ոստիկանները բացահայտել են Տիգրան Մեծի պողոտայում կատարված սպանությունը

Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին եւ հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց եւս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: 

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Պարզվեց, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր եւ ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի եւ Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գրիգորյանի միջեւ անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գրիգորյանը դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: 

Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում կայացրեց Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին: 

Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաեւ, որ Աշոտ Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին եւս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: 

Տպել
1337 դիտում

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Ընդհանուր առմամբ 151 մլն դրամ. Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա

Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի 7 երկրից. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Դավիթ Գարեջի վանքի տարածքում

Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի. Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Վերականգնվել է 50 մլն. դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գնդեվազի նախկին համայնքապետի գործով

Մանվել Գրիգորյանը չբերվեց դատարան. քննարկվում է գործով փորձագետ ներգրավելու հարցը

Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան. ԱԻՆ

Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում. Անահիտ Քալանթարյան

Շուրջ 218 մլն դրամ. ապահովագրական մի շարք ընկերություններ մինչեւ ՊԵԿ-ի ստուգումները ճշգրտել են հաշվետվությունները

Մխիթարյանն առաջին անգամ խոսել է Բաքու չգնալու մասին (տեսանյութ)

Իրանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

Հեմոդիալիզի պարագաների գնման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Ավտովթար Վանաձորում. բախվել են Mercedes-ն ու շտապ օգնության մեքենան (լուսանկարներ)