Երբ գնահատում եմ Ալիեւի հետ հանդիպումը դրական, դա չի նշանակում որևէ կողմի հաղթանակ կամ պարտություն. վարչապետ (տեսանյութ)

Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է ունենում Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է այսօր տեղի ունեցած իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց հեղափոխության ու դրա արդյունքների մասին: Նշեց, որ առաջին հերթին տեղի է ունեցել մի գործընթաց, որը թույլ է տալիս խոսել իրենց պատկերացումների, խնդիրների ու օրակարգի մասին եւ խոսել այն գործընթացի մասին, որի մասին ինքն առիթ ունեցավ հայտարարել Ստեփանակերտում եւ ասուլիսի ընթացքում:

«Ես այս հանդիպումը կգնահատեմ դրական, հույս ունեմ՝ նախագահ Ալիեւն էլ այն կգնահատի դրական: Սակայն ես նշեմ, որ երբ ես գնահատում եմ հանդիպումը դրական, դա չի նշանակում որեւէ կողմի հաղթանակ կամ որեւէ կողմի պարտություն: Սա շատ կարեւոր է: Մարդիկ մտածում են՝ 2 հոգի հանդիպեց, լավ ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այս խոսակցությունը եղել է նաեւ իմ եւ Ալիեւի նախորդ հանդիպումներից հետո:

Սկսկվել է խոսակցություն, եւ այդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքնչյուրն ունի իր պատկերացումները: Բնականաբար այս կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ: Բնականաբար մենք հասկանում ենք, որ պարզ խնդրի հետ գործ չունենք: Սա շատ բարդ խնդիր է, սա շատ լուրջ հարց է: Եվ կարեւոր է բարձրաձայնել ի վերջո, թե մենք ինչ ենք խոսում, կարող ենք խոսել ու հասկանալ, որ այդ խոսելու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարո՞ղ ենք, արդյոք, մենք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայունություն, կարո՞ղ ենք, արդյոք, այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, սահմանամերձ համայնքներում լինի խաղաղություն, որ  մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ՝ առանց մտածելու, թե դիմացի դիպուկահարները իրենց հանկարծ կվնասեն: Կարո՞ղ ենք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք մենք հիմա քննարկել, օրինակ, կան 2 կողմերում 2 երկրների բնակչիներ, որոնք կարող են հանգիստ ապրել:

Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումը, ամենքս խորապես համոզված ենք մեր դիրքորոշումների մեջ: Բայց պետք է հասկանալ, թե ինչն է, որ տրամաբանական է դիմացինի տրամաբանության մեջ մեր կարծիքով կամ իրենց կարծիքով, կամ ինչն է, որ տրամաբանական չէ: Ես չգիտեմ, թե ինչ գնահատական ունի նախագահ Ալիեւը մեր հանդիպման մասին, սակայն հույս ունեմ՝ այդ գնահատականը դրական կլինի:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ որ կապ չունի, թե որտեղ ինչ հանդիպում է լինում, սակայն միշտ շատ լավ զգացողություն է ունենում, երբ հանդիպման ժամանակ իմանում է, որ այս կամ այն հատվածում կամ դիմացի շենքում հայեր կան ու զգում է հայերի աջակցությունն ամենուր:

Նիկոլ Փաշինյանն այնուհետ պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Տեսանյութը՝ Ազատություն Ռ/Կ-ի.

Տպել
3948 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին