Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով: Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին: 

Տպել
862 դիտում

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի