Վանոյի հետ Հայաստանը հարուստ էր, առանց Վանոյի՝ որբացած. «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» հուշագրության շնորհանդեսը

Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի նոր գրքի՝ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գեղարվեստական հուշագրության շնորհանդեսը։

«Կարծես թե կատարել եմ իմ պարտքը Վանոյի հանդեպ եւ հույս ունեմ, որ հաջողվել է իսկապես որակյալ գիրք տպագրել»,-ասաց Դարբինյանը՝ հույս ունենալով, որ գիրքը կարող է նպաստել, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա: Խոսելով «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» հուշագրության անվանման մասին, գրողը մեկ նախադասությամբ բնորոշեց՝ Վանոյի հետ Հայաստանը հարուստ էր, առանց Վանոյի՝ որբացած:

Լրագրողների հետ զրույցում Դարբինյանը հայտնեց, որ նման գիրք ունենալու անհրաժեշտությունը տեսավ մեկուկես տարի առաջ, երբ ծանոթացավ ռուս գործարար Պյոտր Ավենի հրատարակած «Բերեզովսկու ժամանակը» գրքին։ «Երկար մտածում էինք՝ ով է այն մարդը, որի կերպարի շուրջ կարելի է նման գործ ստեղծել ու ներկայացնել այդ ժամանակաշրջանը, որը խորհրդավորության քողով է պատված մինչեւ հիմա։ Մարդիկ չգիտեն՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- պատմեց նա՝ շեշտելով, որ գաղափարն իրեն հուշել է լրագրող Արտակ Ալեքսանյանը, որին էլ գրքի վերջում Դարբինյանը շնորհակալություն է հայտնում:

Դարբինյանի կարծիքով, եթե Վանո Սիրադեղյանը կարդա, ապա չի դժգոհի, հնարավոր է՝ ունենա որոշ դիտողություններ, ինչը եւ նորմալ է:

Գրողը՝ 28 լրագրողների, հասարակական ու պետական գործիչների, այլախոհների, իրավապաշտպանների, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ հարցազրույցներով ներկայացրել է ղարաբաղյան շարժման ու նորանկախ Հայաստանի կենտրոնական դեմքերից մեկի՝ Վանո Սիրադեղյանի կյանքն ու գործունեությունը։

Գրքի վերջին հատվածում ընդգրկված է նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Վանո Սիրադեղյանի հետ, որը տարիներ առաջ տպվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Հարցազրույցում Փաշինյանը հետաքրքրվում է, թե որտեղ է գտնվում Սիրադեղյանը, ինչով է զբաղված, եւ ինքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, թե վերջինս այս ընթացքում միշտ գտնվել է Հայաստանում:

Հեղինակի կարծիքով՝ գիրքը յուրօրինակ հուշապատում է՝ ժամանակաշրջանը վավերագրական ճշգրտությամբ ներկայացնելու հստակ նպատակադրումով: Դարբինյանը նկատեց, որ փորձել է հնարավորինս օբյեկտիվ լինել, իրականությունից չհեռանալ, չշեղվել եւ որ ամենակարեւորն է՝ իր վերաբերմունքը չպարտադրել ընթերցողին. «Խնդիր չեմ ունեցել Վանոյին փառաբանելու: Աշխատել եմ իմ կարծիքը շատ չհայտնել, դա արել են զրուցակիցներս, ընտրել եմ մարդկանց, որոնք հրաշալի ճանաչել են իրեն, այն մարդկանց, որոնք ծանոթ են եղել Վանոյի գրական, քաղաքական գործունեության շրջանին: Ամբողջությամբ հնարավոր չէր այս մեկ գրքում տեղավորել այն, ինչ ես մտածել եմ, կամ հիշում էի:

Վասակ Դարբինյանը դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե նոր Հայաստանը կարո՞ղ է արդյոք նպաստել Սիրադեղյանի վերադարձին: «Վերադառնալու համար նախ եւ առաջ իր կամքն է անհրաժեշտ, ինչու ոչ՝ նաեւ այսօրվա իշխանության լայնախոհ եւ համարժեք վերաբերմունքը: Շուրջ 20 տարվա բացակայությունը մարդու վերաբերմունքը փոխում է ամեն ինչ նկատմամբ: Եթե պատասխանեմ, ապա պետք է 1999-2000 թվականների տրամաբանության մեջ տեսնեմ, բայց 21-րդ դարի տրամաբանությանը կարող է եւ չհամընկնել»,- ասաց Դարբինյանը:

Տպել
1360 դիտում

4 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 20 մլն դրամ, 95 հազար դոլար, 20 հազար եվրո եւ ոսկյա զարդեր. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը

Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետ

Մի խումբ պահեստազորի սպաներ պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին

Եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները մտածեն Հայաստանում շահույթ ստանալու մասին. Փաշինյանի ելույթը Գրանդ Փարքում

Խոշոր ավտովթար Երեւան-Գյումրի մայրուղում (լուսանկարներ)

Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդն էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ. Սարգիս Մանուկյան

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կապիտալ նորոգվում է (լուսանկարներ)

Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ինչ է պարզել մասնագիտական աշխատանքային խումբը մասսայական հոսանքազրկման մասին

56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը կվերադարձվի շուրջ 2835 հարկ վճարողների

Մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով առգրավվել են տարածքում առկա տեսախցիկները

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին