Մի շարք դպրոցներում կբացվեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ

Հայաստանի մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Ծրագրում ընդգրկված դպրոցների մասնագետները եռօրյա վերապատրաստում են անցնելու: Մասնագիտական կողմնորոշման թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում արդեն վերացող եւ նոր ստեղծվող մասնագիտությունների մասին:  

Նախաձեռնությունը կիրագործվի կրթության եւ գիտության նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Ծրագիրը կիրագործվի ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրում ընդգրկված դպրոցների տասնյակին, այն հետեւյալն է. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Երեւանի թիվ 130 հիմնական դպրոց, Երեւանի թիվ 80 հիմնական դպրոց, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոց, Ձորագյուղի հիմնական դպրոց, Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց, Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոց, Սեւանի թիվ 4 հիմնական դպրոց:

Տպել
669 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան