Աշխատանքից ազատվել է ՇՄ Առողջապահության վարչության պետը. որոշումը մարզպետինն է

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՇՄ Առողջապահության վարչության պետի ժպ Հասմիկ Պետրոսյանը: Նշենք, որ Պետրոսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի նոյեմբերի 8-ից:Այսօր կայացված որոշումն անակնկալ է եղել Հասմիկ Պետրոսյանի համար: «Քաղծառայության գրասենյակը գտել է, որ ես չեմ համապատասխանում պաշտոնին, բայց այդ պատճառաբանությունն իրականությանը չի համապատասխանում, չնայած դրան այս պահին ես ազատված եմ աշխատանքից»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Պետրոսյանը: Ըստ նրա, հիշյալ գրասենյակը գտել է, որ Պետրոսյանը չունի այդ պաշտոնում աշխատելու համար պահանջվող մասնագիտական բավարար ստաժ:

«Բայց իրականում ունեմ այդ ստաժը: Այս պահին ես ազատված եմ աշխատանքից, մինչեւ իրավունքներս վերականգնեմ: Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց որոշել են ստուգել այսքան ամիս հետո, ու գտել են, որ ես չեմ համապատասխանում: Բայց, եթե չեմ համապատասխանում հիմա, ուրեմն պետք է, որ նոյեմբերին, երբ նշանակվեցի այդ պաշտոնում, կրկին չհամապատասխանեի: Այս պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուից պահանջվում է առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ եւ առնվազն 1 տարվա ղեկավար պաշտոնի ստաժ: Իսկ ես ունեմ առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ եւ 5 տարվա ստորաբաժանման ղեկավարի ստաժ: Բոլոր փաստաթղթերն առկա են, դրանք մանրակրկիտ ստուգվել են նոյեմբերին՝  իմ նշանակման ժամանակ: Այնպես որ ես ոչ մեկին չեմ խաբել, ոչ մի խնդիր չունեմ»,-ասաց մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանը:

Ի դեպ, Հասմիկ Պետրոսյանը 2018 թվականի նոյեմբերից մինչ օրս Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր, քանի որ մինչ օրս  թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել, որին ի թիվս այլոց, նաեւ կմասնակցեր Պետրոսյանը:

Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ խորհրդակցելու է իրավաբանի հետ, որպեսզի վերականգնի իր խախտված իրավունքները:

Տպել
1587 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները