Կառավարությունը հաստատեց պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ շահումով խաղերի, խաղատների գովազդը սահմանափակելու նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 29-ի նիստում հաստատեց «Գովազդի մասին» օրենքում եւ «Շահումով խաղերի, ինտեր­նետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսկների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ այն նպատակ ունի սահմանափակել շահումով խաղերով զբաղվող ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցով։

«Մենք առիթ ունեցել ենք նիստի ընթացքում քննարկելու այս հարցը: Նախաձեռնությունը նույնությամբ ներկայացվել է Ազգային Ժողով, եւ այդ առաջարկությունները համահունչ են նրան, ինչ մենք ունեցել ենք: Դրանք, ըստ էության, վերաբերում են օրենքը ավելի խստացնելուն, մասնավորապես՝ ժամանակի սահմանափակումներին, թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով եւ թե՛ համացանցով գովազդ տարածելուն»,- ասաց Ջանջուղազյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը վարում էր այսօրվա նիստը, ասաց, որ սա այն դեպքերից է, երբ Կառավարության դիրքորոշումն ավելի կոշտ է, քան նախագծի հեղինակինը։ Իսկ նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ի դեպ, այս նախագիծը բավական մեծ աղմուկ էր առաջացրել։ Մասնավորապես՝ լրատվական հարթակների ներկայացուցիչները պնդում էին, որ լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդների տեղադրման սահմանափակումը ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենալու ԶԼՄ-ների վրա։

Բանն այն է, որ Հրաչյա Հակոբյանի ներկայացրած օրենսդրական այս նախաձեռնությամբ լրատվամիջոցները պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվեն վիճակախաղերի, տոտալիզատորների, շահումային խաղերի վերաբերյալ գովազդների տեղադրման հարցում։

Ի վերջո մի շարք քննարկումներից հետո կառավարությունը նախագծին հավանություն տվեց։

Տպել
2608 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել