Ճգնաժամը կխորանա. ի՞նչ է կատարվում Թուրքիայի տնտեսությունում

Թուրքիայում մարտի 31-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իր իշխանությունն աննախադեպ ընդլայնած նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արդյուքները մեղմ ասած չեն տպավորում, որոնք էլ բացասական ազդեցություն են ունենալու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցանիշների վրա:

Թուրքիայի գյուղական վայրերից բնակչության մասայական միգրացիան հանգեցրել է բնամթերքի մատակարարման խնդիրների և գործազրկության: Bloomberg-ի փոխանցմամբ, Էրդողանի «Նոր Թուրքիայում» մոտ երկու միլիոն մարդ լքել է գյուղական բնակավայրերն ու սկսել է լավ կյանք փնտրել մեծ քաղաքներում:

Գյուղերում աշխատուժի քանակը կրկնակի կրճատվել է՝ Էրդողանի 16 տարվա կառավարման ընթացքում հասնելով մինչև 15 տոկոսի:

Չնայած այս ամենին, Էրդողանը շարունակում է ազդեցություն ունենալ գյուղական շրջաններում, որտեղ բնակչությունը ողջունում է աշխարհիկ Թուրքիայի արժեքներից հրաժարվելու ու դեպի իսլամ և ակունքներ վերադառնալու Էրդողանի քաղաքականությունը:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը երկրում առաջացրել են արևմտյան երկրները, նախ և առաջ Միացյալ Նահանգները՝ գրում է Anadolu-ն:

Խոսքը 2018 թ. օգոստոսին երկրում ստեղծված իրավիճակի մասին է: Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի հարկերը կրկնապատկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո թուրքական լիրան արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ թարմացնելով պատմական նվազագույնը:

«Թուրքիայի արժութային շուկայում 2018 թվականի օգոստոսյան մանիպուլյացիաների հետևում արևմտյան մի շարք երկրների, հիմնականում Միացյալ Նահանգների՝ Անկարայի վրա ճնշումներ գործադրելու փորձերն են», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ պատրաստվում է վերջ տալ օտար ներդրողների ազդեցությանը թուրքական լիրայի վրա:

Բրիտանական Guardian պարբերականի` տնտեսական հարցերով խմբագիր Լարի Էլիոթնը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարություններին, ըստ որոնց` նախագահը պատրաստվում է վերջ տալ օտար ներդրողների ազդեցությանը թուրքական լիրայի վրա:

Էլիոթը նշում է, որ Էրդողանի` սպեկուլյացիայով զբաղվողների դեմ սկսած պատերազմը «դասական Պյուրոսյան հաղթանակ է»:

«Կասկած չկա, որ Թուրքիան վնասներ է կրելու: Միակ հարցը` թե ինչ մեծության է լինելու այդ վնասը, և արդյո՞ք այն կզգացվի այլ պետությունների վրա: Էրդողանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի փոխհատուցի լիրայի կրած վնասները և փորձում է խոչընդոտել օտարերկրյա բանկերի` երկրից դուրս գալուն և կասեցնել արժույթի տատանումը: Որոշ մասնագետներ հայտարարում են, որ օտարերկրյա ներդրողները, տեսնելով այդ տատանումը, փորձում են նախքան ընտրությունները վաճառել իրենց բաժնետոմսերը», – Guardian-ին հղում անելով` հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիայի տնտեսության վերաբերյալ փորձագիտական գնահատականները եւս լավատեսական չեն: Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական գնահատականներ է տվել: Այս օրերին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Աճեմօղլուն նշել է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա, գրում է ermenihaber.am-ը:

Աճեմօղլուն նշել է, որ թեև նորմալ պայմաններոմ ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի: «Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը բարեփոխումները կարգավորելը անխուսափելի է: Բնականաբար քայլեր չձեռնարկելու, ռեֆորմներ չանելու դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աջեմօղլուն՝ ավելացնելով, որ այս տարի Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի:

Աճեմօղլուն ասել է, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»:

Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիային անհրաժեշտ է անդրադառնալ բարձորակ և արդյունավետ տնտեսական աճի վրա, որը որակյալ աշխատատեղեր կբերի, ինչը կբարձրացնի ողջ աշխատուժի արժեքը:

«Թուրքիայի գրանցած տնտեսական աճը միանշանակ որակյալ աճ չէ: Կրթության և առողջապահության բնագավառում արվող քայլերը հետընթաց ապրելով՝ հասել են 2006 թվականի մակարդակին: Աճում է շինարարության բնագավառը: Դա ինչի՞ց է գալիս: Շատ վարկերից: Վարկ ենք տալիս՝ սպառումը մեծանում է: Արդյունաբերության մեջ ներդրում չկա: Արդյունաբերության մեջ ներդրումների բացակայության պայմաններում արդյունավետության գործոնը չի մեծանում: Բարձրորակ աճը տեղի է ունենում, երբ տեխնոլոգիաները, վարկերը ճիշտ են օգտագործվում»,- ասել է հայ տնտեսագետը՝ ավելացնելով, որ ճիշտ կառույցների ու ժողովրդավարության բացակայության պայմաններում որակյալ աճ չի կարող գրանցվել:

Տպել
1237 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը