Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է: Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա: Ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են»:

Հանրապետության նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: «Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար: Երբ ես երիտասարդ էի, ինձ ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր՝ ես հաշվում եմ, ծրագրում եմ ճակատամարտը, բայց ծրագրում եմ բոլոր հնարավոր սցենարները, որով ես կարող եմ պարտվել, այսինքն, ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը»:

Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար:

«Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը: Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին, իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքներին կողքին լինելն ու նրանց սատարելը: Արձագանքելով նախագահ Սարգսյանն ասել է. «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»:

Երիտասարդ հերոսները նաև նշել են,որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է: Նախագահ Սարգսյանը պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը և իր հորդորն է՝ պետական ու մասնավոր համակարգում ներգրավել ծառայության ընթացքում կամ դրա պատճառով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին, նրանց ինտեգրել լիարժեք կյանք: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչը կնպաստի իրենց կառույցի լիարժեք գործունեությանը: Հանրապետության նախագահը խոստացել է աջակցել համապատասխան լուծում գտնելուն:

Տպել
1353 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը