1.4 մլն դրամի վնաս. ոստիկանները հանցավոր խումբ են բռնել (տեսանյութ)

Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: 

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:

Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երևանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տոնոյանը, 32-ամյա Էդգար Սարգսյանը, 24-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, 32-ամյա Արամ Իսունցը և 25-ամյա Սուրեն Մուսինյանը:

Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին: Պարզվեց նաև, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Սուրեն Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են արել նաև Վաղարշապատի, Մասիսի և Արտաշատի նույն բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից: 

Մասնավորապես. 2019 թ. մարտի կեսերին Վաղարշապատի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս և հաջորդ օրը վաճառել 280 հազար դրամով: Դրանից հետո գողություն են արել Մասիսի և Արտաշատի սպասարկման կենտրոններից, և գողացված հեռախոսները Երևանում 800 հազար դրամով վաճառել Վրաստանի մի քաղաքացու: Այս գումարը ևս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ և նույն խանութից նույն կերպ գողացել հեռախոսներ, որոնք դարձյալ վաճառել են նույն անձին:

Ընդ որում, ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր անգամ, նախքան գողությունը, խումբը գտել է նույն մակնիշի և նույն գույնի ավտոմեքենա, հափշտակել համարանիշերը, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշերը, ձեռնոցներն ու դիմակները:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները և յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:  Քննությունը շարունակվում է:

Տպել
393 դիտում

«Արյան կանչ». Գյումրիում բացված ցուցահանդեսը նվիրվել է Եղեռնի զոհերի հիշատակին

«Խռուստալից բաժակ էլ եմ կուլ տալիս». Գյումրիում Աշոտ Խանոյանը նոր ռեկորդ է սահմանել

Ապագա և Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը՝ կառավարության օրակարգում

Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները հենց մարզերի բարբառներով են

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է. ընկերոջ փոխանցմամբ, վիճակը ծանր է

Անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը. Մ. Առաքելյան

Մենք խոստում ունենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Սա «գեներալի» ողբերգություն է. նրա մտքով չէր անցել տրոպիկական օֆշորը ցուրտ ՌԴ-ով փոխարինել. ԱՆ նախկին նախարար

Սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Եղեգնաձորի մոտ կողաշրջված ավտոմեքենայի 31-ամյա վարորդը մահացել է

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Ռուսական առաջին ալիքի ուղիղ եթերում զանգել եւ խորհուրդներ են հարցրել ՀՀ վարչապետից

Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը. Արոնյան

Սա կարևոր է ամբողջ մարդկության համար. ռուսական Առաջին ալիքի եթերում օրվա մասին է խոսել ՀՀ վարչապետը

Քլոե Քարդաշյանը հայկական դրոշով եւ անմոռուկով սթորի է տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ռուս հայտնի պրանկերները Զելենսկու անունից զանգահարել են Մակրոնին, զրուցել 15 րոպե (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Վայքում շինարարական աշխատանքներ են. մոտ 200մ ճանապարհը միակողմանի փակ է բեռնատարների համար