Էներգետիկայի շուկայում գնալով ավելի կարեւորվում է երկարաժամկետ տեսլականը. Մանուկյանը՝ գազի գնի բանակցությունների մասին

Վերջին շրջանում մամուլում քննարկվում է, որ առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կբանակցեն գազի գնի շուրջ: Որոշ շրջանակներ արդեն «վստահ» են, որ գազը մայիսից հետո կթանկանա, իսկ թե ինչ վերլուծության կամ տեղեկության վրա է այդ «վստահությունը» հիմնված, դժվար է ասել:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեր զրույցում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 2019 թվականին գազի թանկացում չի ակնկալվում, «չնայած «Գազպրոմ»-ի մարժան էականորեն նվազել է:

Այստեղ շատ կարեւոր են երկարաժամկետ տեսլականները: Եթե մենք օրինակ քննարկում ենք՝ արդյո՞ք կան ռեզերվներ, կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի ռեզերվներ կան, մասնավորապես՝ կորուստների ցուցանիշը, եթե դիտարկենք դեռեւս նվազեցման տեղ ունի: Բայց 2019 թվականի համար այդ խոսակցությունները, կարծում եմ, տեղին չէ: Գիտեք, որ ապրիլին նախատեսվում է բարձրաստիճան անձանց այցը Հայաստան, կարծում եմ, որ երկարաժամկետ, ավելի ռազմավարական մոտեցումների մասով այս հարցը պետք է լինի քննարկման առարկա: Աշխարհում տիրող միտում է, որ այդ երկարաժամկետ տեսլականների միջոցով փորձում են ավելի մեծացնել ազդեցությունը: Մասնավորապես մերձբալթյան երկրները այդպես են շփվում գազի սպառման տեսանկյունից՝ սպառիր կամ վճարիր մոտեցմամբ: Այսինքն, սովորաբար գազ մատակարարող ընկերությունները՝ տվյալ դեպքում «Գազպրոմը», ասում է՝ մենք պայմանագիր ենք կնքում երաշխավորված սպառման մասով եւ այդ դեպքում սովորաբար ավելի արտոնյալ սակագներ են լինում, քանի որ իր մոտ էլ կանխատեսելիությունը՝ սպառման տեսանկյունից ավելի հստակ է դառնում եւ ռազմավարական ուղենիշներն ավելի հստակ են լինում:

Այսինքն, անկախ նրանից՝ դու կսպառես սրանից ավել, թե՝ ոչ, դու այդ երաշխավորված սպառման դիմաց պետք է վճարումներ կատարես: Սա է, որ էներգետիկայի շուկայում գնալով ավելի կարեւորվում է՝ երկարաժամկետ տեսլականը: Կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում նաեւ սրա շուրջ պետք է այլ ռազմավարական լուծումներ գտնեն»,- ասաց Մանուկյանը:

Մեր հարցին, թե այս համատեքստում շատ է քննարկվում նաեւ ռուսականից իրանական գազին անցնելու տարբերակը, արդյո՞ք սա իրատեսական է, Մանուկյանը պատասխանեց. «Եթե մենք դիտարկում ենք, որ ամբողջական հնարավոր կլինի անցում կատարել իրանական գազի, կարծում եմ այդ առումով քատ քայլեր պետք է իրականացվեն: Բայց, եթե մենք դիտարկում ենք, որ երկիրը պետք է բանակցի հնարավորինս մեծ քանակով սուբյեկտների հետ եւ տվյալ դեպքում, երբ մենք խոսում ենք Իրանի մասին, ապա պետք է նշել, որ սա այն հարաբերություններն է, որը բավականին դրական է եւ այստեղ տեղի է ունենում բարտեր:

Երբ դու ունենում ես մեկից ավելի այլընտրանքներ, դու դրանով նաեւ մեծացնում ես քո բանակցային ուժը եւ նվազեցնում ես կախվածությունը կոնկրետ մեկ մատակարարից: Այսինքն, սա մշտական գործընթաց է, որը որպես այլընտրանք պետք է մշտապես ունենանք: Բայց չպետք է մոռանանք, որ եթե գնային եւ մնացած այլ հարթություններով դրանք ամբողջովին համադրելի լինեն, ապա ռուսական գազի կալորիականությունը ավելի բարձր է, քան իրանականը եւ զուտ սպառողի տեսանկյունից ցանկալի կլինի, որ ռուսական գազը գնի, այլ ոչ պարսկականը: Բայց այս այլընտրանքը պետք է ունենալ, ինչո՞ւ, որովհետեւ, եթե մենք դիտարկում ենք Իրանի հետ մեր շփումը, այս պահին դա էլեկտրաէներգիա գազի դիմաց բանաձեւն է, որը եւս մեզ համար դիվերսիֆիկացիոն հնարավորություն է»,- ասաց Մանուկյանը:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն Ռուսաստանի հետ բանակցությունները հիմնականում ժամկետների մասո՞վ են լինելու, Մանուկյանն արձագանքեց. «Երկարաժամկետ լուծումների առումով է լինելու: Որովհետեւ ինչպես արդեն նշեցի՝ երկու կողմերի համար էլ՝ սպառիր կամ վճարիր մոտեցումն է եւ այստեղ չափազանց կարեւոր է երկարաժամկետ ազդակների հնարավորությունը, որ դու կարողանաս ինչպես բիզնես սուբյեկտներին ավելի երկարաժամկետ մեսիջներ տաս, այնպես էլ վստահություն եւ կանխատեսելիություն ունենաս՝ բանակցությունների առումով: Իսկ գազը եւ ընդհանրապես էներգետիկան չափազանց կարեւոր են երկրի տնտեսության զարգացման համար եւ հետեւաբար այդ ազդակների հաղորդումը նաեւ տնտեսվարողների համար չափազանց կարեւոր է»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՀՀ և ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմները քննարկել են Խորհրդի նիստի օրակարգը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների որոշ ակտուալ հարցեր:

Տպել
527 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ