Յուրացրել է 3,5 միլիոնից ավելի դրամ. Չարաշահումներ են բացահայտվել Արթիկի հիմնական դպրոցում (տեսանյութ)

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգօստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։

Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։

Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
843 դիտում

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Ընդհանուր առմամբ 151 մլն դրամ. Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա

Վանաձորում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 120 հոգի 7 երկրից. ՀՀ-ից բացակայում է 2 առաջատար

Ադրբեջանական կողմը ռազմական բազա է կառուցել Դավիթ Գարեջի վանքի տարածքում

Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի. Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Վերականգնվել է 50 մլն. դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գնդեվազի նախկին համայնքապետի գործով

Մանվել Գրիգորյանը չբերվեց դատարան. քննարկվում է գործով փորձագետ ներգրավելու հարցը

Երևանի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան. ԱԻՆ

Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում. Անահիտ Քալանթարյան

Շուրջ 218 մլն դրամ. ապահովագրական մի շարք ընկերություններ մինչեւ ՊԵԿ-ի ստուգումները ճշգրտել են հաշվետվությունները

Մխիթարյանն առաջին անգամ խոսել է Բաքու չգնալու մասին (տեսանյութ)

Իրանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

Հեմոդիալիզի պարագաների գնման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Ավտովթար Վանաձորում. բախվել են Mercedes-ն ու շտապ օգնության մեքենան (լուսանկարներ)