Շուտով կանցկացվի կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ. հերթում եւս երկու բուհ է

Հայաստանյան բուհերից երեքում ռեկտորի փոփոխությունից հետո թափուր պաշտոնի մրցույթ դեռեւս չի անցկացվել: Նախատեսվում է, որ դրանք տեղի կունենան մայիսի կեսից սկսած:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռ նախորդ տարվա վերջից ղեկավարում են ռեկտորների պաշտոնակատարները:  

Կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից տեղեկացանք, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի մոտակա օրերին: «Նախարարից այդպիսի հանձնարական ունեմ»,- ասաց նա: Բուն մրցույթը կլինի արդեն մայիսին:

Սպասվում է, որ հաջորդիվ կանցկացվի Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, ապա՝ փոքր ինչ-ուշ՝ նաեւ տնտեսագիտականի: Վերջինս ղեկավարող Ռուբեն Հայրապետյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Թատերական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը միայն ասաց, որ պատրաստվում է առաջադրվել նախանշվող ընտրություններում՝ պաշտոնավարման այս ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքների ու ապագային վերաբերող ծրագրերի մասին խոսակցությունը թողնելով հետագային:

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը նույնպես մտադիր է մասնակցել թափուր պաշտոնի հայտարարվելիք մրցույթին: Մեզ հետ զրույցում նա նաեւ անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք արդեն իրականացվել են բուհում եւ որոնք նախատեսվում են: Ի դեպ, կրթության եւ գիտության նախարարությունն այստեղ աուդիտ է անցկացրել: Ձեռնարկված փոփոխությունների մի մասը դրա արդյունքում ներկայացված պահանջների կատարումն են, ինչպես նաեւ բուհի միջազգայնացման գործընթացում ներկայացվող պայմանների:

«Նախ ասեմ, որ այնքան շատ գործ է արվել: Դրանք միայն իմ ջանքերը չեն, այլ նաեւ նորանշանակ պրոռեկտորների: Ամբողջ վարչական մասը օրնիբուն աշխատել է շատ ջանասիրաբար: Ճիշտն ասած՝ չեմ ուզում ինքս իմ արածները թվարկել, բայց կարծում եմ, որ ամենաէականը մեր ուսումնական եւ առարկայական ծրագրերի վերանայումն է եղել, որոնք, իհարկե, կսկսեն աշխատել նոր ուսումնական տարուց, քանի որ սա նախապատրաստական էտապ է»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: Վերանայվել են նաեւ դասացուցակները, դասասենյակները որոշ չափով վերանորոգվել են, սննդի նոր կետ է բացվել, քանի որ նախկինը չէր համապատասխանում ներակայացվող պահանջներին:

«Հանդիպումներ ենք ունեցել Ճապոնիայի, Վրաստանի դեսպանների հետ: Ճապոնիայի դեսպանատան հետ երեկ արդեն սկսեցինք գործնական համագործակցություն երկու հիմնական ուղղություններով՝ պետք է մասնակցենք փոքրածավալ եւ մեծածավալ գրանտների մրցույթներին, որովհետեւ շենքը արտաքուստ բարեկարգ է, մի քանի կարեւոր բաներ արված են, եւ կա, գործում է ակուստիկ լաբորատորիան, բայց բազմաթիվ լսարաններ անմխիթար վիճակում են, ջրահեռացման բազմաթիվ խնդիրներ կան, որ հիմնանորոգումների կարիք է զգացվում: Ամբողջ շենքը հավասարաչափ չի ջեռուցվում, մի մասը հին լինելու պատճառով չենք կարողանում նորմալ տաքացնել, դրա մտահոգություններով ենք: Գալիք ընդունելության քննությունների ամբողջ համակարգն ենք մշակում, թե ինչպես պիտի լինի: Ես անպայման ուզում եմ, որ զրո կուրսերի հնարավորությունը վերադարձվի եւ այն ուսանողները, որոնք գալիս են առանց նախնական կրթության, անպայման երկու տարի նախապատրաստական կուրսեր անցնեն, նոր մտնեն կոնսերվատորիա, որովհետեւ այլապես, ճիշտ է, հարգվում է քաղաքացու իրավունքը, բայց այստեղ էլ տուժում է դասախոսի, պրոֆեսորի իրավունքը, որովհետեւ սա բուհ է եւ պետք է պատշաճ մակարդակ ունեցող ուսանողներ լինեն»,- շարունակեց ռեկտորի պաշտոնակատարը:

Նրա գործունեության ընթացքում բուհում իրականացվել են նաեւ կադրային ու կառուցվածքային որոշակի փոփոխություններ: Չորս պրոռեկտորներից երեքը փոխարինվել են: Մեկի փոփոխությունն էլ կլինի ապրիլի 1-ին: «Իհարկե այստեղ կան ցավոտ հարցեր: Մեր բոլոր նախկին պրոռեկտորները շարունակում են աշխատել եւ դասավանդել: Մենք նրանց համար հատուկ լրավճար ենք սահմանել, բայց միեւնույն է, կան դժգոհություններ, որոնք ես բնական եմ համարում, սակայն չէի կարող չարձագանքել աուդիտի եւ միջազգայնացման պահանջներին: Մենք հիմա պետք է միջազգայնացման նոր փուլ անցնենք: Առաջնորդվում ենք պրոֆեսիոնալ որակական փոփոխություններ արձանագրելու մղումով, ոչ մի անձնական խնդիրներ չկան: Բոլորովին չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, որ նախկին պրոռեկտորները վատ են աշխատել կամ մենք ինչ-ինչ խնդիրներ ունենք: Ո՛չ, պարզապես ես կարծում եմ, որ իրենք բավարար ժամանակ ունեին, 10-ից ավելի տարի աշխատել են, եւ կարծում եմ, որ պարբերաբար փոփոխությունները շատ կարեւոր են բուհի համար: Դա վերաբերում է նաեւ ինձ: Մենք ունենք պաշտոնավարման սահմանափակ ժամանակահատված, բնական պետք է համարենք այս փոփոխությունները, չպիտի անձնավորված եւ ցավագին ընդունենք դրանք: Փոքր թե մեծ պաշտոնյա, բնական ընթացք պետք է լինի: Արդեն մեր մեջ պետք է մտնի այդ սովորական, ռիթմիկ փոփոխությունների անցնելու աշխատելաձեւը»,- կարծիք հայտնեց կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը:

Զբաղեցրած պաշտոններից վերջին ամիսներին ազատվել են նաեւ այն ամբիոնների վարիչները, որոնք այդ ստորաբաժանումները ղեկավարել են 15, 20, 30 տարի: Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքից հեռացված դասախոսներ չեն եղել: Չբացառեց, սակայն, որ դա կարող է բնականորեն տեղի ունենալ հաջորդ տարի, քանի որ երաժիշտներից շատերն ունեն ընդամենը մեկ ուսանող:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ նույն օրը հայտարարվել է Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն կանցկացվի մայիսի 14-ին:

Տպել
4313 դիտում

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ