Սպանվածի հայրը պատասխանում է՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն չի եղել, այլ՝ դիտավորյալ սպանություն

01/04/2019 schedule18:25

2018 թվականի նոյեմբերի 9-ին Արաբկիրում սպանված Սանասար Բարսեղյանի հայրը պատասխանել է 23.03.2019 թ. «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Մի կաթիլ մեղրի պատմություն» հարցազրույցին: Հարցազրույցն արվել էր գործով մեղադրյալ Վարուժան Գյուրջինյանի պաշտպանի հետ:

Տուժողի հոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Անկեղծորեն անհասկանալի է նման հոդվածի տպագրման նպատակը, այդուհանդերձ փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից նշված ակնհայտ սուտ ու կեղծված իրողությունները պատասխանի անհրաժեշտություն են առաջացնում:

Նշեմ, որ գործը ծավալուն է եւ կանդրադառնամ միայն հոդվածում նշված կեղծիքներին:

Ինչ վերաբերվում է կոնֆլիկտի առաջացմանն ու անմիջական մասնակիցներ Վահան Խաչատրյանին ու Վարդան Ջուլֆայանին, ապա անշուշտ, «մի կաթիլ մեղրի պատմություն» եւ մեղավոր են երկուսն էլ: Թող որ դատարանը պարզի՝ ով որքանով, ոչ թե ես կամ ինչ-որ փաստաբան: Համենայնդեպս, ստում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, երբ պնդում է, որ դեպքին ներկա են եղել 10-14 հոգի՝ այն էլ ագրեսիվ տրամադված:

Վարդան Ջուլֆայանի հետ հանդիպել են Վահան Խաչատրյանն ու Սանասար Բարսեղյանը: Մնացածը՝ ընդամենը 4 հոգի եղել են հետեւում: Ընդ որում, եթե Վարդանի վրա հարձակվելու մտադրություն ունենային, շատ հարմար պահ էր, բայց Վահանն ու Սանասարը ուղղակի սպասել են Վարդանի ընկերոջ՝ Վարուժան Գյուրջինյանի գալուն:

Շատ արագ բախվել են Վարդանն ու Վահանը, Վարուժանը նետվել է Սանասարի վրա եւ Սանասարը նրան ուղղակի հրել է, ինչը շատ բնական է ու բախումն ավարտվել է, Վարդանն ու Վարուժանը հեռացել են՝ հետագայի հետ կապված սպառնալիքներ հնչեցնելով: Նրանց հեռանալուն ոչ ոք չի խոչընդոտել: Այս ամենը՝ բախումն ու նրանց հեռանալը, տեւել է ընդամենը մեկ րոպե, ինչի հետ կապված առկա է տեսանյութ: Ավելին՝ տեսանյութերում առկա է նաեւ, թե ինչպես են Վահանն ու Սանասարը հանգիստ քայլով գնում դեպի իրենց մեքենաները:

Մեծ հավանականությամբ հենց այս ընթացքում է, որ 1-ին հարկում գտնվող բնակարանից Վարուժանն ու Վարդանը վերցնում են դանակը ու սկսում հետապնդել Վահանին ու Սանասարին:

Նշում եմ՝ մեծ հավանականությամբ, քանի որ «հանձնվելու պատրաստ» Վարուժանը պարզվում է՝ թաքցրել է հանցագործության գործիք դանակը եւ ստում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, երբ պնդում է, որ Սանասարի մոտ առկա դանակով է կատարվել սպանությունը: Փորձաքննությամբ ժխտվել է դանակի առկայությունը Սանասար Բարսեղյանի մոտ:

Ընդհանրապես գործն առատ է փորձաքննություններով, դրանց մի մասը Վարուժանի կեղծ ցուցմունքների արդյունքում են կատարվել եւ բոլոր դեպքերում էլ կեղծիքները ժխտվել են՝ հաստատելով սպանության դիտավորությունը:

Ակնհայտ սուտ է նաեւ փաստաբան Ինեսա Պետրոսյանի նշածը Վարուժանի վնասվածքների վերաբերյալ: Փորձաքննությամբ ժխտվել է Սանասարի կողմից Վարուժանին նույնիսկ առողջությանը նվազագույն վնաս հասցնելու հանգամանքը: Իրականությունն այն է, որ Վարուժանն ու Վարդանը հետապնդել ու անակնկալի են բերել Սանասարին ու Վահանին՝ դուրս գալով նրանց առաջ: Վարդանը սկսել է քաշքշել Վահանին ու մի փոքր հեռացել են, իսկ Վարուժանը միանգամից դանակով հարվածներ է հասցրել Սանասարին:

Ստում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը, երբ ասում է, որ Վարուժանը ինքնապաշտպանվել է, տրամաբանությունից ու իրականությունից հեռու պնդում է, թե սպանելու նպատակ չի ունեցել: Այդ դեպքում ինչու էր սպանելու նպատակ չունեցողը հարվածում 4 անգամ, որից երեքը դիպել են ու հանդիսացել կյանքի համար վտանգավոր: Դանակի հարվածներ հասցնելու, ըստ էության, բուն սպանության դրվագի հետ կապված առկա են փորձաքննություն, որոնք ապացուցում են դիտավորությունը եւ ժխտում փաստաբան Ինեսա Պետրոսյանի նկարագրածը: Սա է իրականությունը: Այս ամենը վերցված է միմիայն նախաքննական նյութերից, ինչին տիրապետում է նաեւ փաստաբանը:

Սանասար Բարսեղյանը հանդիսանում է անմեղ զոհ, որ սպանվել է դիտավորությամբ ու դաժանորեն: Փաստաբան Պետրոսյանը իրեն թույլ է տալիս նաեւ անդրադառնալ գործով անցնող անձանց բարոյական նկարագրին եւ ոմանց անցյալին ու արարքներին:

Միգուցե ազնիվ լիներ, նշեր նաեւ, թե ով է իր պաշտպանյալը, ինչ հանցավոր անցյալ է ունեցել, ինչ դատվածություն, ինչ ընտանիքից է, սրտի խնդիրները որտեղից են ու էլի շատ բաներ, ինչն ինքը գիտի ու թաքցնում է, բայց մենք էլ գիտենք:

Այս ամենով հանդերձ, Սանասար Բարսեղյանի կորստի դաժան ու օրեցօր խորացող ցավը տանելով, ե՛ւ ընտանիքը եւ ողջ մեծ հարազատությունն ու շրջապատը իրենց դրսեւորել են շատ կոռեկտ՝ քննչական խմբից եւ հետագայում նաեւ դատավարությունից ունենալով մի ակնկալիք՝ ճշմարտություն եւ արդարադատություն:

Աներկբա է, յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանված լինելու: Եվ դրա միակ հարթակը դատարանն է ուր եւ պիտի ներկայացվեն փաստեր ու հակափաստարկներ եւ պետք է տեղի ունենա արդարադատություն:

Տարակուսելի է փաստաբան Պետրոսյանի անազնիվ քայլն ու փաստերի կեղծումը: Շարժառիթները մեզ անհայտ են, դա իր եւ իրեն վարձածների խնդիրն է:

Ես պնդում եմ, որ հարցազրույցի մեջ  փաստաբանի նշածների մեջ բացահայտ են սուտն ու նախաքննական նյութերի կեղծված ներկայացնելը:

Պնդում եմ եւ հուսով եմ, որ փաստաբանների պալատը կանդրադառնա փաստաբան Ինեսա Պետրոսյանի անազնիվ քայլին ու մասնագիտությունն արատավորող վարվելակերպին: Մենք այս ամենին կանդրադառնանք դատավարությունից հետո, երբ էլ որ լինի:

Հ.Գ. Կառավարության հարգարժան ղեկավարին ուզում եմ տեղեկացնել՝ սույն գործի շրջանակում պատրաստվում եմ դատի տալ ՀՀ կառավարությանը՝ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ համար. Սանասար Բարսեղյանը արնաքամ է եղել: Աներկբա է, որ պատասխանատվություն ունեն շտապ օգնության ծառայությունը եւ առավելապես ՃՈ-ն:  Այս կառույցների կողմից պարտականությունների թերի եւ ոչ պատշաճ կատարումն է Սանասար Բարսեղյանի ստացած հարվածներից արնաքամ լինելու ու մահանալու պատճառը:

Որդեկորույս հայր՝ Հայկազ Սանասարի Բարսեղյան»:

Տպել
2894 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»