Moody's-ը բարելավել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ կանխատեսումը. «կայուն»-ից այն դարձել է «դրական»

28/03/2019 schedule21:02

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»: Այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moody`s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված է տնտեսական մի շարք արդյունքներով:

Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։

«Տնտեսության աճը կխթանի ներքին սպառման և արտահանման ավելացմանը, որը նաև ապահովելու է բանկային վարկավորման աճը` տարեկան 12-15% -ով: Ակտիվների որակը կշարունակի բարելավվել: Տնտեսական աճի լավ տեմպերը եւ կայուն փոխարժեքը կնպաստեն ակտիվների որակի հետագա բարելավմանը` 12-18 ամիս կանխատեսվող ժամանակահատվածում: Մեր կանխատեսումների համաձայն` 2020 թ-ի ավարտին խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կկրճատվի 7,9 %-ից (2018 թ. վերջ) մինչև 6%: Այնուամենայնիվ, բանկային ոլորտում դոլարիզացիայի բարձր մակարդակը եւ մանրածախ վարկավորման արագ աճը կառաջացնեն ռիսկեր ակտիվների որակի երկարաժամկետ ապահովման համար»,- նշված է զեկույցում:

Moody's-ի կանխատեսմամբ` Հայաստանում կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի մնալ կայուն:

«Ակտիվների աճը ինչ-որ չափով կգերազանցի կապիտալի գեներացումը, և ակնկալում ենք, որ հիմնական կապիտալի և ակտիվներին հարաբերակցության ռիսկային կշիռը կնվազի 14 տոկոսից (2018 թ.) մինչև 13,5 տոկոս(2020 թ.)»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ կավելանա ոլորտի շահութաբերությունը: Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. միջինացված ակտիվների եկամտաբերությունը աճը կլինի 1,3% -ից մինչեւ 1,6%:

«Հայաստանում բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հաճախորդների միջոցներն են, որոնք 2018 թ. վերջի դրությամբ կազմում էին ֆինանսավորման բազայի 70% -ը: Չնայած բանկային համակարգի դոլարիզացիայի նվազմանը, 2018 թ. վերջին դոլարային ավանդները մնացել են բարձր մակարդակի վրա և կազմել են Հայաստանի բանկերի ընդհանուր ավանդների 60%-ը»,- նշված է զեկույցում: 

Զեկույցի եզրափակիչ մասում նշված է, որ Կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչը ևս արտացոլվում է Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:

Տպել
4438 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ