ՊՆ-ի նախագծով կշատանա կամավոր մարտական հերթապահություն իրականացնելու գնացող տղաների թիվը. փորձագետ

Մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը: Այս մասին Տոնոյանը նշեց այն ժամանակ, երբ կառավարությունը քննարկել եւ բացասական եզրակացություն էր տվել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:

Տոնոյանի առաջարկած փոփոխությունը, ըստ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի, դրական ազդեցություն կարող է ունենալ:

- Պարոն Պետրոսյանց, ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված ժամկետային զինծառայողների ծառայությունը կրճատելու, իսկ հերթապահություն չիրականացնողների ժամկետը ավելացնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ ազդեցություն կունենա:

- Ներկա պահին զորակոչվում են, զորակոչի արդյունքում զորամասներն ընտրվում են վիճակահանությամբ: Նրանք, ովքեր վիճակահանության միջոցով հայտնվում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իրականում իրենց ծառայության գրեթե կեսը անցկացնում են մարտական դիրքերում, որտեղ մարդու համար բավականին մեծ հոգեկան լարվածություն է ստեղծվում: Եթե համեմատենք այն նույն զինծառայողների հետ, ովքեր մարտական հերթապահություն չեն իրականացնում, իրականում հերթապահություն իրականացնողների համար բարդ է ամեն ինչը: Այդ ժամանակահատվածը որոշակի կրճատելով եւ նման առավելություն տալով, իրոք, ինչ-որ տեղ արդարացված կլինի:

- Արդյո՞ք սա խթան կհանդիսանա, որ զորակոչվողները շահագրգռվեն եւ ցանկանան գնալ մարտական հերթապահություն իրականացնելու:

- Այո, կարծում եմ, տվյալ դեպքում առավել կշատանա այն տղաների թիվը, ովքեր կամավոր կգնան մարտական հերթապահություն իրականացնելու:

- Իսկ հանրությունը, քաղհասարակությունն ու փորձագետներն ինչպե՞ս կընդունեն այս նախագիծը, երբ արդեն շրջանառության մեջ դրվի՝ հաշվի առնելով, որ մի կողմից կրճատվում է զինծառայողների մի մասի ժամկետը, մյուս կողմից էլ ավելանում է մյուս մասի ժամկետը:

- Ես կարծում եմ, որ հասարակության մեծ մասը բավական դրական կընդունի, որովհետեւ իրոք հասկանալի է, թե ինչի համար է դա արվում: Իսկ դա չընդունելու համար՝ փաստարկները, որոնք կարող են լինել որպես հակազդեցություն, կարծում եմ, լուրջ հիմնավորումներով չեն կարող լինել:

- Վերջին շրջանում 2 տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են եղել: Առաջինը քաղաքական ուժերից մեկի առաջարկն է, որով նախատեսվում է, որ ժամկետային զինծառայություն իրականացնողները մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել միայն 1 տարի ծառայությունից հետո: Հաջորդ առաջարկը պայմանագրային զինծառայողներով առաջնագիծը պահելն է: Արդյո՞ք իրատեսական են այս առաջարկները, որպես փորձագետ ուսումնասիրություններ անցկացրե՞լ եք:

- Անհրաժեշտ քանակությամբ պայմանագրային զինծառայողներ ունենալու դեպքում, իհարկե դա հոյակապ կարող է լինել: Ժամկետային զինծառողները կծառայեն, ուսումնական փուլ կանցնեն, միգուցե հետագայում իրենք էլ դառնան պայմանագրային: Բայց մենք ոչ թե հնարավորություն չունենք, այլ զինված ուժերում առկա պայմանագրայինների քանակը նման հնարավորություն չի տալիս: Եթե կունենանք այդքան պայմանագրայիններ, միանշանակ այդ հարցը կարելի է քննարկվել:

Իսկ այն, որ 1 տարի ծառայած զինծառայողը մարտական հերթապահություն իրականացնի, այդքան էլ տրամաբանություն չեմ տեսնում դրա մեջ, որովհետեւ առաջին 6 ամսվա ընթացքում ուսումնական ծրագրերը մշակված են այնպես, որ նրանք ստանում են բոլոր գիտելիքները եւ դրանից հետո միայն բարձրանում են մարտական հերթապահության: Այն ձգել եւս 6 ամիս, կարծում եմ, անհասկանալի է եւ ճոխություն կլինի մեզ համար:

- Զինծառայողների աշխատավարձը շուտով կբարձրանա եւս 10 տոկոսով: Սա արդյո՞ք խթան կհանդիսանա, որպեսզի մարդիկ ցանկանան պայմանագրային կամ սպայական ծառայության անցնել:

- Մոտավորապես իմանալով ներկա աշխատավարձերի չափը, չեմ կարծում, թե դա խթան կհանդիսանա: Կարծում եմ, այդ 10 տոկոսից բացի, անհրաժեշտ է մտածել նաեւ տարբերակներ, որպեսզի բարձրացվի զինվորական համազգեստի հանդեպ հարգանքը: Միգուցե պետությունը ֆինանսական առումով հնարավորություն չունի բավականին բարձր աշխատավարձ տալ նրանց, բայց պետք է մտածել, որ դրա փոխարեն հնարավոր է որոշակի հնարավորություն ստեղծել: Այսօր փաստացի զինծառայողները ունեն միայն հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը, որից նրանք միանշանակ չեն օգտվում: Ավտոբուսով երթեւեկող զինծառայողները անվճար չեն օգտվում, որովհետեւ ուղղակի չեն ուզում ավելորդ խոսակցություններ լինի: Դրանից բացի, ոչ մի առավելություն զինծառայողները չունեն: Այս պահին օրինակ՝ շարքային ժամկետային զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել, զորացրումից հետո գնում են սովորելու, ներկայացնում փաստաթղթերը եւ բավականին մեծ զեղչից օգտվում: Իսկ մեծ թվով սպաների, որոնք 2-րդ մասնագիտություն են սովորում, այդ զեղչը չի հասնում: Ես, օրինակ, ծառայել եմ, ավարտել եմ, բայց այն, որ ծառայության ժամանակ մարտական հերթապահություն եմ իրականացրել, ինձ հնարավորություն չի տալիս օգտվել զեղչից:

Տպել
2411 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն