Ես գող-ավազակ չեմ, ոչ էլ՝ թուրք, եթե անօրինությունը չվերացվի, չեմ աշխատի. ստուգումներ «Մոդուս Գրանում» հոլդինգում

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում» հոլդինգում: Այն նախկինում հայտնի է եղել «Մանանա գրեյն» անունով:

Ընկերությունը մի քանի ոլորտում է գործունեություն ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը, որն իր գործունեությունը ծավալում է 1992թ-ից եւ ունի մոտ 500 աշխատող:

«Հայկական ժամանակ»- հետ զրույցում հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը ասաց, որ անցած հինգշաբթի օրվանից ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները սկսել են ստուգումներ իրականցնել իր գործարանում`նպատակ ունենալով ստուգել հոլդինգի` 2016-2018 թ-ների գործունեությունը:

«Մեզ տեղեկացրել են, որ եկել են ստուգումներ իրականացնելու, բայց թե ինչ հիմունքով են խուզարկություն կատարում, չեն ասել: Առանց մեզ տեղեկացնելու ստուգումների արդյունքները տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Ասում են, թե տեղեկություններ ունեն, որ աշխատողներին վճարել ենք ավելի քիչ, ցույց տվել`շատ: Նրանց խոսքով՝ հարկային պարտականություններն էլ անհրաժեշտ կերպով չենք կատարել, բայց փաստաթղթերով մենք ցույց ենք տվել, որ նման բան չկա»- ասաց հոլդինգի սեփականատերը:

Մեր հարցին՝ արդյո՞ք  ճիշտ են այն լուրերը, որ ոստկանության աշխատողները հարցաքնության ժամանակ ծեծել են գործարանի բանվորներից մեկին, Նիկողոսյանը պատասխանեց. «Ինչ գործողություն եղել է ստուգումների ժամանակ, ես հանրությանը ներկայացրել եմ: Ստուգումները սկսելուց հետո գյուղապետերի, թաղայինների միջոցով 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին, սպառնացել ճիշտը չգրելու դեպքում Երեւան տանել, նույնիսկ մեր աշխատողներին չեն զգուշացրել, որ կարող են ցուցմունք չտալ, չէ՞ որ դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իսկ հարցաքննությունից հետո մեր աշխատողներից մեկը ասաց, որ իրեն ծեծել են: Մենք ունենք ձայնագրություն, որի մեջ աշխատողը ասում է, որ իրեն ծեծել են»:
Նիկողոսյանի խոսքով` մի քանի օր հետո էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն. «Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են, որ իրենք տեղյակ են, որ 2 ցուցակով են աշխատավարձ ստանում, պահանջել են`գրի ինչքան: Բնականաբար մեր աշխատակիցը ասել է, որ նման բան չկա ու չի եղել: Քննիչներն էլ ասել են՝ գրեք, որ նոր տարուն  հավելավճար եք ստացել, որը չի գրանցվել: Մեր աշխատողը բնականաբար այդ տեղեկությունը եւս հերքել է»:

Գուրգեն Նիկողոսյանը հավելեց նաեւ, որ ունի 500 աշխատակից, որոնք բոլորն էլ գրանցված են: Նա վստահեցրեց, որ աշխատավարձերի ուշացում չի լինում եւ բոլոր փաստաթղթերն էլ կարգին են ու օրինական: «Ես գող-ավազակ չեմ, ոչ էլ թուրք եմ, եթե անօրինությունը չվերացվի, ես կդադարեցնեմ իմ աշխատանքը: Նույնիսկ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին, քանի որ ես ինքնասիրություն ունեմ»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ ՀԺ-ին պատասխանեցին, որ եթե Նիկողոսյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել են հոլդինգի աշխատողներին, կարող է դիմել դատախազություն և հայտատարություն տալ: Ըստ նրանց խոսքի՝ հոլդինգի աշխատողների նկատմամբ բռնի ուժ չի գործադրվել:

Հիշեցնենեք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել «Արմաշի ալյուրի գործարանում» 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների վերաբերյալ, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդոս Գրանում» ՍՊ ընկերության տնօրինության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում խեղաթյուրված, նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու եւ դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ:

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ:

Տպել
10998 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)