Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառումից վիրավորված Զավեն Գրիգորյանի թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրեց ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից եւ ներկայացվեր, իբրեւ իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ:

«Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել եւ փորձել աջակցել։ Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում եւ ում չեք ճանաչել»,- մասնավորապես գրել էր պատգամավորը:

Փաշինյանն էլ այսօր ասաց, որ Գրիգորյանին նաեւ 2 միլիոն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից․

«Ինչ վերաբերում է հատուցմանը, որ պետությունից պահանջում է Գրիգորյանը, դա արդեն իրավական ընթացակարգ է պահանջում եւ դա հենց այդպիսի ընթացակարգով պետք է լուծվի»,-ասաց Փաշինյանը։

Տպել
1612 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան