Գյոսմայստեր Գալոյանը պնդում է՝ սուտ է, որ շախմատի ֆեդերացիան առաջարկել է վճարել իր պահանջածին մոտ գումար

Կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հայտնում է, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիան իրեն չի առաջարկել այն գումարին մոտ գումար, որն ինքն այժմ պահանջում է դատական կարգով: Ավելի վաղ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ Լիլիթ Գալոյանը դատարանով պահանջում է ընդհանուր առմամաբ մոտ 2 մլն 500 հազար դրամ, որի մեջ մտնում է նաև սոցիալական օգնության գումարը: Ասել էր, որ իրենք պատրաստականություն են հայտնել վճարել ընդհանուր առմամաբ դրանից մի փոքր քիչ՝ մոտ 2 մլն 300 հազար դրամ, սակայն շախմատիստը հրաժարվել է ու դիմել դատարան: Գալոյանը ՀԺ-ին նամակ է ուղարկել՝ մեկնաբանելով Անդրիասյանի խոսքերը:

«Սա բացարձակ սուտ է: Ֆեդերացիայից որեւէ մեկը՝ այդ թվում նա, նման առաջարկ չեն արել: Միքայելը միայն մեկ անգամ է զանգահարել ինձ՝ նախորդ տարվա հունիսին, եւ ասել, որ ֆեդերացիան առաջարկում է երեք ամսվա հավաքականի անդամին հասանելիք գումարի չափ, ի դեպ, իմ գործակցից ավելի պակաս, հարցրել եմ՝ ինչ հիմունքներով, չի պատասխանել: Հիմա նշում է դատարան մեր կողմից ներկայացված այն գումարի չափը, որը ես հավաքականում լինելով հանդերձ պետք է ստանայի, ու ասում է՝ մի քիչ քիչ են առաջարկել:

Ասեմ, որ վերոնշյալ գումարը, որը մենք հայցադիմումով պահանջում ենք ամսական 175 000 դրամ 12 ամսվա կտրվածքով, ինձ որպես հավաքականի անդամ չվճարված գումարն է գումարած հավաքականի անդամներին տարեկան մրցաշարերին մասնակցության համար տրամադրվող 1400 դոլարը»,- ասում է նա:

Լիլիթ Գալոյանը 2018 թ. դուրս էր մնացել ազգային հավաքականից: Անդրիասյանը նշել էր, որ նա հրաժարվել է մրցաշարերի մասնակցել հղիության պատճառով: Հետագայում մարզիչները կասկածներ են ունեցել նրա մարզավիճակի հետ կապված, այդ պատճառով էլ դուրս են թողել: Գալոյանը ներկայացրնում է հետևյալ բացատրագիրը (լուսանկարում) ու նշում, որ իրեն ցանկանում են տալ այնքան գումար, որը նախատեսված է այն գրոսմայստերների համար, որոնք հավաքականի անդամ չեն, մինդեռ ինքը պահանջում է վարձատրվել որպես անդամ:

«Այս 70 000-ը ստանում են գրոսմայստերները, եթե հավաքականի անդամ չեն հանդիսանում: Ֆեդերացիայում, կարծես, դեռ չեն հասկացել՝ իմ հայցադիմումի պահանջը, ոչ թե այն է, որ ինձ 2018 թ. ընդգրկեին հավաքականի կազմում (ես 10 տարի անընդմեջ թիմի անդամ էի), այլ այն, որ կանոնադրությանը չհամապատասխանող, ապօրինի որոշումների հիման վրա իրավունք չունեին դուրս հանել ինձ հավաքականից:

Մինչ այս դեպքը եղել են հավաքականի անդամներ, որոնք հղիության պատճառով չեն մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, սակայն հավաքականից դուրս չեն հանվել: Եղել է, որ բանակցությունների արդյունքում որոշվել է փոխարինել, բայց դուրս հանել չի եղել: Ֆեդերացիա գրածս նամակից հետո հանդիպում է եղել ինձ հետ, որտեղ հաստատել են՝ չեն վերականգնելու»,- ասում է նա:

Ֆեդերացիայի ու Լիլիթ Գալոյանի միջեւ ստեղծված այս իրավիճակի մասին մամուլում հայտնի է դարձել 2018 թ. վերջին: Այժմ դատական գործ է սկսված: Նրա ամուսնու՝ Արման Գալոյանի խոսքով՝ այն քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:

Տպել
2235 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը