Պաշտոնից ազատված ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը դատի է տվել ռեկտոր Արամ Սիմոնյանին

Երեւանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի:

Գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը մարտի 12-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ռեկտոր Սիմոնյանն իր այդ հրամանը հիմնավորել էր Գեւորգյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Գեղամ Գեւորգյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Գեղամ Գեւորգյանի պաշտոնանկությունից հետո մամուլը գրել էր, որ ռեկտորը նրան ազատել է քաղաքական դրդապատճառներով: Ասվում էր, որ արդեն նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Գեւորգյանը մեր զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են: Սիմոնյանը դա հերքել էր: 

Տպել
7774 դիտում

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին