Տեսաք՝ քանի հոգի ոսկի ստացան 3-րդ դերից հետո, ես՝ 135-ից. Մարությանը՝ մեդալի ու ժողովրդական արտիստի ուշացող կոչման մասին

Մարտի 27-ին թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը:

Սա դերասանի առաջին ոսկե մեդալն էր, չնայած խաղացել է 135 եւ ավելի դերեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարությանը հայտնեց, որ այդ տարիքին դեռ ոսկե մեդալ չուներ. «Տեսա՞ք՝ քանի հոգի ոսկի ստացան 3-րդ դերից հետո, իսկ ես 135-ից հետո»:

ՀՀ վաստակավոր արտիսիտի կարծիքով՝ վաղուց ժամանակն է, որ մի հատ էլ Ժողովրդական արտիստի կոչում ստանա, սակայն կարծես թե ուշանում է: «Մի անգամ Մհեր Մկրտչյանին կատակով ասեցի՝ Մհեր Մուշեղովիչ, դուք Դաղստանի ժողովրդական արտիստի կոչում ստացաք, Վրաստանի ստացաք, հետո մի այլ երկրի. էդքանն ինչի՞ եք ստանում: Մհերը պատասխանեց, էդ ժողովրդականները ուզում եմ հավաքել, տանել տալ, որ էն ԽՍՀՄ-ինը տան. հիմա իմն է էլի»,-պատմեց դերասանը՝ նկատելով, որ ամեն անգամ, երբ հարցը հասնում է իր՝ ժողովրդական արտիստի կոչումին, երկրում անընդհատ հեղափոխություն է լինում:

Այս անգամ նա հույս ունի, որ կամ իրեն կտրվի ժողովրդականի կոչումը, կա՛մ այն վերջնական կվերացնեն. «Եթե կա՝ պիտի տան, ամոթ է, որ իմ կատեգորիայի դերասանը դրա մասին խոսի: Ես չէ, որ իրենց պիտի ասեմ, որ անհարմար է, որ պիտի մտածեն այդ մասին»:

Նկատենք, որ Մարությանը բազմաթիվ մրցանակների է արժանացել, եւ միայն ժողովրդական արտիստի կոչում չունի, ինչի մասին էլ պարբերաբար բարձրաձայնում է ու բողոքում: Նա 2003-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2011-ին Մովսես Խորենացու մեդալի, պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետարանի զինանշան-հուշամեդալով, Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալով, արժանացել է նաեւ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերասան»:

Տպել
2233 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը