ԱՄՆ-ը կարեւորում է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությունը․ Մայք Փոմփեո

28/03/2019 schedule11:45

Միացյալ Նահանգների համար Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ բոլոր մյուս հավատքների դավանող մարդկանց անվտանգության ապահովումն առաջնահերթ խնդիր է: Այս մասին Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Լսումների ընթացքում կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին նշեց, որ Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներն ու եզդիները պետք է սեփական ինքնավար շրջաններ հիմնադրելու իրավունք ստանան, որտեղ ինքնուրույն կապահովեն իրենց անվտանգությունը. «Միայն Նինվեում ու Սինջարում ինքնավարության որոշ աստիճանն ապահովելով նրանք կարող են պաշտպանել իրենց»:

Ֆորթենբերին տեղեկացրեց, որ իր գործընկեր Աննա Էշուի հետ այդ ինքնավարությունն ապահովող օրենքի նախագիծ է նախապատրաստում: Կոնգրեսականներին անհանգստացնող այլ մարտահրավերների թվում էին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը: Ջեֆ Ֆորթենբերիի խոսքով, Չինաստանը, ունենալով Միացյալ Նահանգների չափերին հասնող տնտեսություն, զարգացող երկրների օգնության համար հատկացնում է տասնյակ անգամ ավելի քիչ գումարներ.

«Չինաստանը ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում իր վրա որեւէ բանի համար եւ աշխարհը սկսում է գիտակցել Չինաստանի այդ գիշատիչ եսասեր բնույթը»:

Անդրադառնալով Ռուսաստանի խնդրին, պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Ռուսաստանի դեմ միջազգային նորմերի խախտման համար ընդունվել են պատմության մեջ առավել մեծ թվով պատժամիջոցներ, իսկ Միացյալ Նահանգներից շուրջ վեց տասնյակ ռուսաստանցի լրտես է վտարվել.

«Մենք ցույց տվեցինք եւ Վլադիմիր Պուտինը համոզվեց, որ մենք վճռական ենք տրամադրված եւ թույլ չենք տալու նրան վտանգել Եվրոպան եւ Արեւմուտքը»:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծեց, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ չի ցանկանում սրել հարաբերությունները եւ պատրաստ է համագործակցել այն հարթակներում, որտեղ երկու կողմերն ունեն ընդհանուր շահեր:

Տպել
1208 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին