Բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների աշխատավարձերը վճարվել են ժամանակին. պարզաբանում

28/03/2019 schedule09:30

ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների աշխատավարձերը վճարվել են ժամանակին: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Օգտատերերից մեկը սոցցանցում տեղեկատվություն էր տարածել, թե ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները չեն ստացել այս տարվա աշխատավարձերը:

Հիշյալ տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) թե հունվար, թե փետրվար ամիսների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են ժամանակին և ամբողջությամբ:
Մասնավորապես ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) հունվարի աշխատավարձը վճարվել է 2019 թ. հունվարի 25-ին, իսկ փետրվար ամսվանը՝ փետրվարի 25-ին:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված՝ հունվար ամսից աշխատավարձերի բարձրացմանը, ապա արդեն իսկ նշվել է, որ 2019 թվականին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ոչ թե հիմնական ու լրացուցիչ աշխատավարձերն են բարձրացվում, այլ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ուժով՝ 2019 թ. հունվարից ոստիկանությունում ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգ:

Օրենսդրությամբ սահմանված կարգով ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար, որը բոլոր հավասար պայմաններում կհանգեցնի այն ստացողների, նախորդ տարվա նույն ժամանկահատվածների համեմատությամբ, ամսական միջին աշխատավարձերի բարձրացման»:

Տպել
241 դիտում

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հռչակագիրը

20-ամյա դստեր լյարդը փոխպատվաստել են մորը. այսպիսի միջամտություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպում Ժորժ Կեպենեկյանի հետ

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից, աշխարհը պետք է չլռի. Փաշինյանն արձագանքել է Էրդողանին