Ազգային ժողովը ապրիլի 16-ին կքննարկի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը․ թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, չնայած՝ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։

Մասնավորապես՝  ՍԴ դատավորի պաշտոնում Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը նախորդ տարվա հոկտեմբերին չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։
Այս անգամ էլ, չնայած մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել, Արմեն Սարգսյանը այս անգամ որոշեց առաջադրել Գոռ Հովհաննիսյանը թեկնածությունը, եւ անգամ այն դեպքում, երբ դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ դատավորի թափուր տեղի համար քննարկել հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ 
Տպել
1367 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Ռուսական արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

Արարատի մարզում վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել. տուժածների թվում կա դանակահարված

«ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մահացել է, տուժածների թվում երեխաներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)