ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կոնվենցիաների վավերացմամբ ստանձնված պարտավորությունների իրագործումը. Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով եվրոպացի պաշտոնյային՝ նախարար Բաթոյանը նշել է, որ հետևել է նրա ելույթին ՀՀ Ազգային ժողովում և ուրախ է արձանագրել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական մոտեցումները լիովին արտացոլված էին դրանում.

«Ես ուրախությամբ արձանագրեցի, որ մեր մոտեցումները և պատկերացումները համընկնում էին ձեր ելույթում առանձնացված առաջնահերթությունների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հավասար հնարավորություններին, ընտանեկան բռնության և խտրականության բացառմանը: Ուզում եմ ասել, որ այս իմաստով մենք շատ վճռական ենք տրամադրված»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կոնվենցիաների վավերացմամբ ստանձնված պարտավորությունների իրագործումը՝ ոչ միայն իրավական դաշտի համապատասխանեցման, այլև՝ գործողությունների իրականացման մակարդակում:

Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի կողմից ստորագրված մի շարք եվրոպական  կոնվենցիաների վավերացման ուղղությամբ, մասնավորապես՝ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների:

«Ուրախ եմ անձամբ ձեզ հետ ծանոթանալուս համար: Առիթ ունեցել եմ լսելու ձեր ելույթը ՄԱԿ-ում՝ օրեր առաջ: Ուրախ եմ լսել, որ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը առանցքային նշանակություն ունի ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլև՝ պաշտպանված հասարակություն ունենալու համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Լիլիան Մորի Պասկիեին նշել է, որ ԵԽԽՎ-ն կարևորում է քննարկումները ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի միջև, այլև՝ հասարակության բոլոր խմբերի: Հանրային քննարկումները, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր են ոչ միայն իրազեկման, այլև՝ հասարակական համերաշխություն ձևավորելու տեսանկյունից: 

Անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ օրենքը փոփոխությունների կարիք ունի:

Տպել
1433 դիտում

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան