Լոռու կրթության վարչության պետը ստուգումներ է իրականացրել դպրոցներում. բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և վարչության մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետի հանձնարարությամբ նախորդ շաբաթ անակնկալ այցեր են կատարել մարզային ենթակայության գյուղական ու քաղաքային համայնքների մի շարք դպրոցներ:

Այցի ընթացքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

Վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենց նպատակը խախտումներ հայտնաբերելը չէ, այլ ծանոթանալը տիրող իրավիճակին. «Պետք է պարզել դպրոցի կրթական մակարդակը, առկա խնդիրները, տալ համապատասխան ուղղորդումներ՝ բացթողումները շտկելու ուղղությամբ»: Վարչության պետի խոսքով, սակայն, լինում են դպրոցներ, որոնցում խնդիրներն այնքան մեծ ու ակնառու են, որ իրենք բացի առաջարկներ ներկայացնելուց, առաջարկ են ներկայացնում նաեւ մարզպետին՝ կարգապահական տույժի ենթարկելու նպատակով. «Դա կարող է լինել դպրոցի շենքի ու գույքի պահպանության հետ կապված խնդիրներ, օրինակ դասասենյակներում լուսավորության բացակայություն, ճաշարանների սանիտարահիգիենիկ ցածր մակարդակ, սանհանգույց ասվածի բացակայություն: Վերջին նման դեպքը հայտնաբերվել էր Շահումյանի դպրոցում: Մեր կողմից խիստ հանձնարարական է տրվել, որ արձակուրդների այս շրջանում խնդիրը վերացվի»:

Սանահինի դպրոցում հայտնաբերվել են շենքի պահպանման խնդիրներ՝ կապված ջրատարերի բացակայության հետ, ինչի արդյունքում ջրերը լցվել են շենքի պատերի մեջ: Հայտնաբերվել են նաեւ էլեկտրականության հետ կապված խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացրել աշակերտների համար. «Այս խնդիրները կապված չեն դպրոցի ֆինանսական վիճակի հետ, այլ կապված են տվյալ դպրոցի տնօրենի ցածր տնտեսվարման մակարդակի հետ»:

Այցերի ընթացքում դիտարկվել են ոչ միայն շենքային պայմանները, այլ նաեւ վեր են հանվել երեխաների կարիքները: Վարչության պետի խոսքով, իրականացվել են անհատական զրույցներ աշակերտների հետ՝ առանց ուսուցիչների ու տնօրենի ներկայության. «Պարզվեց, որ երեխաները ցանկանում են նոր մեթոդներով դասապրոցես անցնել»:

Մեծ Պարնի համայնքի դպրոց կատարված անակնկալ շրջայցի ընթացքում երկուշաբթի օրով դպրոցի դռները փակ են հայտնաբերել: Տնօրենն ասել է, թե միայն այդ օրն են շուտ հեռացել, տնօրենի արդարացումը չի գոհացրել վարչության պետին:

Սանահինի դպրոցի հաշվապահը սահմանված կարգով չի այցելել աշխատանքի: Նրան զգուշացվել է, եթե չի հասցնում՝ կամ պետք է լքի աշխատանքը, կամ դրույքաչափի փոփոխություն է արվելու:

Աքորու դպրոցում, ինչպես Հարությունյանն ասաց, ուսուցչական կոլեկտիվն անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել դասապրոցեսի ու բացակայությունների վերաբերյալ, հայտնաբերվել են մի շարք բացթողումներ:

Ալավերդու թիվ 2 դպրոցում  ներառականի երեխաների համար նախատեսված դասասենյակը դպրոցի 4-րդ հարկում է եղել, որն անթույլատրելի է, առաջարկել ու պահանջել ենք դասասենյակը տեղափոխել առաջին հարկ:

Վարչության պետն ասաց, որ աշակերտները առանձնազրույցներում դժգոհել են նաեւ կոնկրետ ուսուցիչների դասավանդման որակից, ինչով էլ պայմանավորել են իրենց վատ վարքագիծն ու դասերին չհաճախելը: Առաջարկվել է փոփոխություններ կատարել՝ պարզելու երեխաների հնչեցրած ահազանգի ճշմարտացիությունը:

Ռաֆայել Հարությունյանը մեկ անգամ եւս կրկնում է՝ իրենց նպատակը երեխաների կարքիների վերհանումն է. «Մեզ հետաքրքիր չէ տնօրենների աշխատասենյակի կահավորանքը, մեզ հետաքրքիր է, թե իրականում ինչպես է կազմակերպվում դասապրոցեսը: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ դպրոցներ կան, որոնց համակարգիչները ամիսներով կամ շաբաթներով չեն օգտագործվել, մինչդեռ անցել են ինֆորմատիկա առարկան: Մենք ուզում ենք տեսնել իրականությունն ու համեմատել ներկայացրածի հետ»:

Մարզի կրթության ոլորտի պատասխանատուն չի ժխտում՝ կան նաեւ ֆինանսական միջոցներով պայմանավորված բազմաթիվ խնդիրներ մի շարք դպրոցներում, բայց չի էլ ընդունում գույքի վատ պահպանությունը՝ ուսուցչական կոլեկտիվի ու տնօրինության անտարբերության պայմաններում:

Տպել
10883 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)