Այս տարի ունենալու ենք 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ․ այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել․ վարչապետ

Այս տարի մենք ունենալու ենք 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ։ Այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ շուկայում 70 հազար տոննա կաթի կարիք կա՝ ընդհուպ լիտրի դիմաց 190 դրամ գնով։ Նույն կերպ, երկրում տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա․

«Ամիսը 50 հազար գլուխ գառան դեֆիցիտ ունենք։ Այս տարի ունենալու ենք 55 հազար տոննա թարմ բանջարեղենի արտահանման պահանջարկ, 15 հազար տոննա սեղանի խաղողի հավելյալ պահանջարկ, 15 հազար տոննա գինու խաղողի պահանջարկ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվելու, որն իրականացվելու է 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, ապահովագրվելու են ծիրանի եւ խաղողի այգիները․

«Կառավարությունն ասում է՝ հարգելի գյուղացի, եթե դուք ապահովագրությունը գնեք, ձեր ապահովագրության 50 տոկոսի փողը տալիս է կառավարությունը», - ասաց վարչապետը։

Սերմանբուծության ոլորտում եւս նոր ծրագիր է իրականացվելու․

«Մենք ասում ենք՝ եթե փող ծախսեք, սերմ ստանաք, եւ պարզվի, որ չեք կարողանում որպես սերմ վաճառել, ապա այն հատվածը, որ դուք վնաս եք կրել, կառվարությունն ամբողջությամբ կփոխհատուցի»,-ասաց վարչապետը։

Իրականացվելու է տավարաբուծության ծրագիր․

«2 տոկոսով վարկ ենք տալիս, որ գյուղացիները հնարավորություն ուենան տոհմային անասուններ գնել, որոնք կաթնատվության եւ մսատվության բարձր որակ են ապահովում։ Որպեսզի ապահովենք գյուղմթերքի նորմալ մթերումը, մթերող ընկերություններին վարկ ենք տրամադրեկու 3 տոկոսով, սահմանամերձ բնակավայրերում 0 տոկոսով։ Իրականացնելու ենք նաեւ սարքավորումների լիզինգի ծրագիր՝ սահմանամերձ գյուղերում 0 տոկոսով, մյուս գյուղերում՝ 2 տոկոսով»,-ասաց վարչապետը։

Տպել
5565 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում